Daily Archives: Նոյեմբերի 30, 2010

«Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞»

Ուրբաթ վաղ առավոտվանից Վանաձորի Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի դիմաց Վանաձորի քաղաքապետարանն արմատախիլ էր անում 70-ականներին տնկված մշտադալար թփերը։ Դրանք արմատախիլ էին արվում, կտրատվում էին ու բարձվում աղբատար մեքենան։

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

Google Earth-ի նոր վարկածում հայտնվել են 3D ծառեր

Google Կորպորացիան թողարկել է Google Earth քարտեզագրական ծառայության նոր վարկածը: Նորացված ծրագրի Street View բաժնում ներդրվել է քաղաքների փողոցների համայնապատկերների ցուցադրությունը: Street View բաժինը  քարտեզագրական ծառայության մեջ Google-ը ներդրել էր դեռ 2008 թ.-ին: Սակայն այսօր այն ամբողջապես ինտեգրացվել է Google … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

“Պարզաբանում” հատված թխկենու վերաբերյալ

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մայթեզրին հատված թխկենու մասին «Կանաչապատոում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրիկ Ծովանյանը խոստացել էր պարզաբանել Antarner.net-ին: Պարզվում է, որ մինչ օրս չի “հայտնաբերել” «Վուլկանիզացում, բալանսավորում, յուղման կետ»-ի իրական տերերին: “Դե Ձեր ահազանգից հետո, անձամբ մի քաnի ժամից նշված տարածքում էի: Այո դուք ճիշտ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում

Դե որ քաղաքապետը սև գույնն է սիրում ոչ ոքի համար նորություն չէ, ծաղիկներից էլ ընդունում է միայն  ուղիիիիիիղ շարքերով տնկած հոլանդական ծաղիկները:  Հենց  այս քաղաքապետի օրոք ծառերը դառան թփեր, որոնց կարելի է հանգիստ կտրել կամ լավագույն դեպքում պարզապես տեղափոխել:  Եկել … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , , , | Մեկնաբանություններ (5)

Հայաստանի անտառների որակական և քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ կանցկացվի

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 29-ին ընդունել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերի գլխավորած պատվիրակությանը:

Հրատարակված՝ Հայտարարություններ, Մամուլի հրապարակումներ-ում | Թողնել մեկնաբանություն