Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում

Դե որ քաղաքապետը սև գույնն է սիրում ոչ ոքի համար նորություն չէ, ծաղիկներից էլ ընդունում է միայն  ուղիիիիիիղ շարքերով տնկած հոլանդական ծաղիկները:  Հենց  այս քաղաքապետի օրոք ծառերը դառան թփեր, որոնց կարելի է հանգիստ կտրել կամ լավագույն դեպքում պարզապես տեղափոխել:  Եկել եմ այն եզրակացության որ քաղաքապետը (ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաներ)  ֆանտաստիկ ժանրի սիրահար է`  հավատում է որ նույնիսկ բավականին վնասված արմատներով ծառերը կարող են աճել: Պարոն Բեգլարյանի` կանաչի հանդեպ հակակրանքի պատճառները մինչ օրս մնում են չբացահայտված:

Միևնույն ժամանակ քաղաքապետը և ամբողջ քաղաքապետարանը մի այլ կարգի հոտառություն ունեն կանաչի վրա:   Արդեն բավականին երկար է ինչ մտածում եմ որ Երևանում էլ կանաչ տարածք չմնաց, ամբողջը բետոնապատեցին… բայց արի ու տես~, որ նորանոր տարածքներ են հայտնաբերվում ու արագ տեմբերով բետոնապատվում… վերջի այդպիսի հայտնագործությունը «Վիշապների կոթող» պուրակն էր:  Պուրակի մասին գրվել է այստեղ, այստեղ և այստեղ:

Երեկ պարոն Բեգլարյանը այցելել է պուրակ և  տեղյակ է պահել բնակիչներին, որ շենքը կառուցվելու է:  Ըստ քաղաքապետի` բնապահպանության նախարարությունը մոտակա մի քանի օրվա ընթացքում ստորագրելու է թույլտվությունը (եթե չգիտեք ասեմ, որ բնավիրման նախարարի պուրակ այցի ժամանակ,  նախարարը ասել է շինարարներին, թե մի մտածեք, եկեք ամեն ինչ օրենքով անենք ու խոստացել է որ փաստաթղթերը կլինեն):

Սա էլ թաղապետի խոսքերը

Շենքը մեկա կառուցվելու ա, ինչ ուզում եք արեք, ուզում եք ժամերով կայնեք:

Իսկ երբ բնակիչները բողոքել են, թե իրենց թաղապետը իրենց չի պաշտպանում, թաղապետը ասեց

Ոչ դուք եք հորս կողմից բարեկամ ոչ իրանք, ինչ ուզում եք արեք, շինարարական տնակը վառել էք, պռոռաբին էլ դրեք մեջը վառեք…

Այ սենց բաներ… Կուստուրիցան ուրա, չկա մի հատ Հայաստանի մասին կինո նկարի….

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում

  1. Solpugaասում է՝

    Կարելի է ասել նույնիսկ ավելին` այդ ուղիիղ շարքերով տնկած հոլանդական ծաղիկները պատահական չեն ընտրված: Դրանք կարճատև վեգետատիվ կյանք ունեն և պարբերաբար պիտի աճեցվեն ու տնկվեն — հավերժ պահանջարկ ունեցող բիզնես` լավ շահութաբեր տնկարան և մշտական աշխատուժ: Տեսնես ու’մն է :)
    Ստացվում է ռուսի ասած “куры денег не клюют у нашей мэрии!” Փոխարեն պահպահենք կանաճ տարածքներ, ինչը ավելի քիչ ծախս կպահանջեր այս պարագայում, փող լվանալու արդյունավետ ճանապարհ ենք գտնում:

  2. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    “Պարոն Բեգլարյանի` կանաչի հանդեպ հակակրանքի պատճառները մինչ օրս մնում են չբացահայտված:”…………իրան պուճուր ժամանակ, մենակ դալար ճյուղերով են ծեծել, դրա համար էլ տանել չի կարողանում կանաչ գույնը, ուղեղում հիստերիայի նոպա է սկսվում…..տենց քոչվոր մոնղոլների մոտ պանիկ վախ էր քաղաքների հանդեպ, տառապում էին կլաուստրոֆոբիայով և ավերում քաղաքները հիմնահատակ……ամեն տիպի բարբարոս յուրովի է լուծում իր վախերի հարցը……..

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Մեր էդպիսի ընտրովի պաշտոնյաները մոռանում են, որ ընտրվում են ժողովրդի կողմից: Խորհուրդ կտամ այդ թաղամասի բնակիչներին, որ հաջորդ ՏԻմ-երի ընտրությունների ժամանակ այդպիսի ղեկավարին հիշեցնեն այդ խոսքերը ,, որ հոր բարեկամը չի,, և այլն:

  4. Sirarpi Hykazyanասում է՝

    Dear Blogger Aghajanyan, could you please provide me with any e-mail address with which I could contact you. I am working on the ENPI FLEG program for the World Bank, and we are organizing a round table. It would be nice to see you mong the participants. Thnaks, Sirarpi

  5. aghajanyanասում է՝

    Sirarpi jan, sorry I missed this comment, i can be reached at aghajanyan@gmail.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.