«Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞»

Լուսանկարը` Էդուարդ Արզումանյանի

Ուրբաթ վաղ առավոտվանից Վանաձորի Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի դիմաց Վանաձորի քաղաքապետարանն արմատախիլ էր անում 70-ականներին տնկված մշտադալար թփերը։ Դրանք արմատախիլ էին արվում, կտրատվում էին ու բարձվում աղբատար մեքենան։ Դեռեւս 1970-ականներին տնկված մշտադալար թփերը, որոնք Հայքի հրապարակին յուրօրինակ տեսք էին հաղորդում, մի վայրկյանում վերացվեցին: Անցորդներին այդ տեսարանը դուր չէր գալիս, սակայն ոչ մեկը չէր համարձակվում պարզել, թե ով է այդ վայրագության հեղինակը։ «Ավերման» գործընթացին ներկա էր նաեւ Վանաձորի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՍՊԸ տնօրեն Աշոտ Ոսկանյանը, որը մեզ հետ զրույցում նշեց. «Հիվանդացել էին բույսերը, սաղ չորացել են, դրա համար էլ հանում ենք»։

Մեր այն հարցին, թե փոխարենն ինչ է տնկվելու, Ոսկանյանը պատասխանեց. «Նույն թփերից էլ չենք տնկի, ծաղիկ ենք ցանելու, ծաղկանոց ենք սարքելու»։ Հին թփերի մեջ, իհարկե, չորացածներ էլ կային, սակայն այդքան շատ չէին։ Աշոտ Ոսկանյանն ասաց, որ որոշումը քաղաքապետ Սամվել Դարբինյանինն է։ Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր, որ գոնե նույն թփերից տնկեին եւ միայն չորացածների փոխարեն: «Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞»,- պատասխանեց Աշոտ Ոսկանյանը։ Ծաղկանոցն իհարկե սիրուն է, սակայն ծաղիկներ տնկելու, ջրելու, խնամելու եւ ամեն տարի նորերով փոխարինելու վրա ամեն տարի բավական մեծ գումարներ կհատկացվեն Վանաձորի քաղաքապետարանի այդքան «սուղ» բյուջեից:

Էդուարդ Արզումանյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.