Հայաստանի անտառների որակական և քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ կանցկացվի

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 29-ին ընդունել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետին ներկայացվել է ծրագրի ընթացքը, որն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, եւ որի նպատակը Հայաստանի անտառների կառավարման ծրագրերի մշակումն է:

Ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել անտառների որակական եւ քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ: Մշակվում է անտառների էկոհամակարգերի վիճակի գնահատման մեթոդաբանություն, եւ նշվել է, որ առավել արդյունավետ է համարվում հեռահար զոնդավորման սկզբունքով (արբանյակային պատկերների միջոցով) իրականացվող մոնիտորինգը: Ներկայումս աշխատանքեր են իրականացվում Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանի մշակման ուղղությամբ, եւ առաջիկայում կներկայացվեն արդյունքները: Նախատեսվում է նաեւ բարձրադիր արոտավայրերի կառավարման ծրագրերի մշակում, եւ այդ աշխատանքներում խումբը պատրաստվում է համագործակցել շահագրգիռ մարմինների հետ:

Աղբյուրը` News.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Մամուլի հրապարակումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.