Փոսեր «Վիշապի կոթողներ» այգում

«Վիշապի կոթողներ» այգու պահպանման համար պայքարողներն այսօր արձանագրեցին իրենց առաջին փոքրիկ հաղթանակը: Այգու սեփականաշնորհված հատվածի ծառերի արմատներն եւ փորված մեծ փոսերը լցվեցին հողով: Ակցիային մասնակցում էին երիտասարդ բնապահպանները։

Այստեղ էր նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Նա խոստացավ, որ շինարարություն չի կատարվի այնտեղ, որտեղ ծառ կա:

«Քաղաքի կենտրոնում, նույնիսկ հյուսիսային պողոտայում մարդիկ շնչում են ցեմենտ եւ քար, թթվածին այնտեղ այլեւս չկա, ինչ է` ուզո՞ւմ են մեր թթվածինն էլ կտրեն, ամեն մի ծառը մի մարդու թթվածին է»,- նման հարցադրումով հանդես եկավ թաղամասի բնակիչ, դոցենտ Մաեստրո Նավասարդյանը:

Իսկ ինչպես է Մելիք Գասպարյանը պատրաստվում պայքարել, որպեսզի այգում որեւէ նոր շենք չկառուցվի, «Ա1+»-ի հարցին` նա անկեղծորեն պատասխանեց. «Շենքի, շինության հետ կապված համապատասխան մարմինները ձեր հարցերին կպատասխանեն, ես որեւէ լիազորություն չունեմ, այստեղ շենք կբարձրանա՞, թե՞ շենքի պրոյեկտը կփոխվի»:

Վաղը` դեկտեմբերի 2-ին «Վիշապի կոթողներ» այգում ծառատունկ կիրականացվի: ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառատունկի համար 100 ծառ է տրամադրել:

«Սա պայքարի ձեւ է, եթե իրենք ծառահատումով ուզում են շենք կառուցել, մենք էլ հակառակ գործողությունն ենք անում»,- ասաց երիտասարդ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

Աղբյուրը՝ «Ա1+»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.