Մենք ենք այս քաղաքի տերը. «Քաղաքային իշխանությունները բնակիչներին ասել են, որ շենքը միևնույն կկառուցվի»

Կկառուցվի, թե՞ չի կառուցվի...

Նախօրեին «Վիշապների կոթողներ» այգի են այցելել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են. «Շենքը միևնույն է պետք է կառուցվի` երևի մոտ 80 մետր այն կողմ, և ծառերը տեղափոխվելու են»: Այս մասին տեղեկացնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան` քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանության նախարարը շուտով կստորագրի թույլտվությունը (խոսքը բնապահպանական փորձաքննության մասին է): Պարոն Գասպարյանն էլ բողոքող բնակիչներին ասել է. «Ուզում եք ժամերով կանգնեք, միևնույն է կառուցվելու է»:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այցելել է այգի և վստահեցրել, որ շինարարությունը չի շարունակվի մինչև շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ փորձաքննության արդյունքները հայտնի լինեն: Այդ ընթացքում, նրա խոսքով, պետք է հանրային լսումներ անցկացվեն թեմայի վերաբերյալ:

«Ցանկանում ենք պատկան մարմիններին հիշեցնել, որ «Վիշապների պուրակը» հանրային այգի է: Խնդիրը ոչ թե շենքը այգու մեկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապես հանրային այգու և քաղաքացիների հանգստի գոտու ամբողջականության պահպանումը: Դրանում որևէ տարածքի կառուցապատումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե այդ տարածքում քանի ծառ կա: Կից շենքերի բնակչության համոզելու և անելանելիության մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդյուն և քաջալերում նրանց շարունակել դատական և դատախազական ճանապարհով սեփական իրավունքները վերահաստատելու քայլերը: Մեր ձեռք բերած տվյալները վկայում են, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրվել են ապօրինաբար, ինչի պատասխանատվությունն ընկնում է համապատասխան պաշտոնյաների վրա: Քանի որ տվյալ դեպքում խախտվել է պետության իրավունքը և հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազությանը` քրեական գործ հարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մասին արված հայտարարությունը», -ասված է քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին` նրա ուշադրությունը հրավիրելով «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության վրա: Պաշտպանն առաջարկել էր քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:

Աղբյուրը` Panorama.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.