Ջերմուկում ոչնչացվում են այգու ծառերը

Այս օրերին Ջերմուկում ոչնչացվում են այգու ծառերը (Տես լուսանկարները):Ինչպես հայտնում են Ջերմուկի մեր աղբյուրները, ավելի քան 100 ծառ է հատվել:Տպավորություն է, որ վերադարձել են մութ ու ցուրտ 90-ականները: Մենք դեռ չգիտենք, ով եւ ինչու է որոշել հատել Ջերմուկը: Պարզ է մի բան, որ դա իսկական հանցագործություն է:

Այգին հիմնադրվել է 50-ական թվականներին ճահիճների վրա: Այգում մոտ 200 տեսակ ծառ կա: Հսկայական ջանքեր են գործադրվել, որպեսզի 2100 մետր բարձրության վրա նման այգի աճեցնեն: Նման բարձրության վրա թթվածինը քիչ է: Այս առումով այգու նշանակությունը թերագնահատելը առողջարանային քաղաքի համար անթույլատրելի է: Ջերմուկը կորցնում է իր դեմքը, կարծում են Ջերմուկի բնակիչները:

Հիշեցնում ենք, որ ապօրինի հատված ծառի համար բարձր տուգանք է նշանակված: Եթե տուգանքի չափը գերազանցում է 400 000 դրամը, ապա քրեական գործ է հարուցվում: Ակնկալում ենք, որ բնապահպանական պետական տեսչությունը կհետաքննի Ջերմուկի գործը եւ կհայտարարի արդյունքների մասին:

«Էկոլուր»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Ջերմուկում ոչնչացվում են այգու ծառերը

  1. Ծանուցում՝ Tweets that mention Ջերմուկում ոչնչացվում են այգու ծառերը | Հայաստանի անտառներ -- Topsy.com

  2. blanshասում է՝

    Այս մասին “Հետք”-ի հրապարակումը (ֆոտոռեպորտաժի ֆորմատում)` http://hetq.am/am/ecology/jermuk-trees/

  3. Ծանուցում՝ Ջերմուկում ծառահատումների որոշումն ընդունել է քաղաքապետարանը | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.