Ծառատունկը կայացավ` չնայած որոշակի խոչընդոտների

Ինչպես ավել վաղ հաղորդել էր «Antarner.net»-ը, դեկտեմբերի 2-ին «Վիշապի կոթողներ» այգում ծառատունկ էր նախատեսված: Նախորդ օրը էկո ակտիվիստները բարեկարգել ու ծածկել էին շինարարական աշխատանքների հետևանքով այգում նոր բացված փոսերը և պատրաստել հաջորդ օրվա ծառատունկին: Ծառատունկը կայացել է, սակայն այն չի ընթացել առանց միջադեպերի:

Էկո ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանի փոխանցմամբ, մի խումբ ոստկաններ առավոտից փորձել են խոչընդոտել իրենց աշխատանքներին` պատճառաբանելով, որ այգու սեփականատեր Կարախանյանը ոստիկաններին կարգադրել է դուրս հրավիրել ծառատունկին մասնակցողներին իր սեփական տարածքից` «ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՏՈՒՆԿ իրականացնելու և իր տարածքը մաքրելու համար»:

Նշենք, որ նախօրեին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը խոստացել էր, որ շինարարական աշխատանքները կդադարեցվեն և ծառատունկը կկայանա: Իսկ ծառատունկի համար 100 ծառ էր տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Վիշապների կոթողներ» այգու շուրջ 2000 քմ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է բազմահարկ շենք կառուցել, ինչին դեմ է հասարակությունը:

Վիդեո նյութերը ըստ «Bnamarduk»-ի:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Տեսանյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.