Իրանն Ադրբեջանին արգելել է գրանցել հյուսիսային Հիրքանի անտառները

Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է, որ Հիրքանի անտառները գրանցի իր անվանը, սակայն մենք դա թույլ չենք տա: Այդ անտառները պետք է գրանցվեն Իրանի բնության ժառանգության ֆոնդին: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի հյուսիսային Գորգան քաղաքում բնապահպանական միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի Հյուսիսային անտառների կազմակերպության ներկայացուցիչ Ալի Օսաթ Մոնթազերին:

«Ադրբեջանը մոտ 23 հազար հեկտար անտառներից Հիրքան բնակավայրում ունի Հիրքանի տեսակի անտառներ: Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Իրանի հյուսիսային Հիրքանի անտառները գրանցվեն Ադրբեջանի անվանը: Մենք դա թույլ չտվեցինք և այդ անտառները պետք է գրանցվեն Իրանի բնության ժառանգության ֆոնդին»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Ալի Օսաթ Մոնթազերին նշել է. «Արդյունաբերության զարգացմամբ` Հիրքան շրջանից մեծաքանակ անտառներ հատվեցին, այնպիսի ծառատեսակներ, ինչպիսին կաղնին է, կտրեցին և տարան Ֆրանսիա: Դա անփոխարինելի վնաս պատճառեց երկրի հյուսիսային անտառային ֆոնդին»:

Աղբյուր` Panorama.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.