Իսրաելում մոտ 4 մլն ծառ է այրվել

Իսրայելի ԶԼՄ–ների տվյալներով, երկրի պատմության մեջ ամենազանգվածային հրդեհը ոչնչացրել է մոտ 4 մլն ծառ։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը։ Հրդեհը, որը երեկ մոտ 2800 հեկտար տարածություն էր ընդգրկել, դեռևս հսկողության տակ վերցնել չի հաջողվել։ Իշխանությունները 17 000 մարդ են տարհանել։ Հրդեհն այժմ տեսանելի է Միջերկրական ծովի ափից։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ոչ միայն իսրայելյան ուժերը, այլև միջազգային փրկարարական ջոկատները։ Իսրայելին արդեն իսկ օգնություն է տրամադրել 16 երկիր։ Նշենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 42 մարդ, նրանց մեծամասնությունը բանտի աշխատակիցներ են, որոնք ավտոբուսով ուղևորվում էին դեպի բանտ՝ շուրջ 500 բանտարկյալի բանտից տարհանելու համար, սակայն ընկել են «հրդեհային ծուղակի» մեջ և ողջ–ողջ այրվել։ Հրդեհի առաջացման պատճառը դեռևս պարզ չէ։ Ոստիկանությունը դիտարկում է հրկիզման և անզգուշության վարկածները։ Որոշ ԶԼՄ–ներ արդեն իսկ գրել են, որ դա կարող է լինել Իսրայելի պատմության մեջ ամենազարհուրելի ահաբեկությունը։

Tert.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.