Գազի թանկացումը` պատուհաս անտառի գլխին

Չնայած որ երկնագույն վառելիքը վաղուց արդեն հասանելի է մեր երկրում, Հայաստանի անտառներում շարունակվում են ապօրինի հատումները: Դե իսկ մեր երկրում գազի վերջին թանկացումը բնապահպան փորձագետ Սամվել Ծառուկյանի համոզմամբ` իսկական պատուհաս կդառնա անտառի գլխին: «Գազի գնի թանկացումով ձմռան նախաշեմին միանշանակ կավելանան ապօրինի ծառահատման դեպքերը, ես հիմա գալիս եմ Մարտունուց և Սյունիքից և աչքովս տեսա, որ մարդիկ 700-ից 1000 դոլար ծախսել են ու բաքսի տեղադրել, սակայն այս ձմեռվա համար արդեն փայտի փնտրտուքներ են սկսել, որովհետև հնարավորություն չունեն այդ գազն օգտագործելու»,- մեր հետ զրույցում նշեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Սանասարյանը համոզված է, որ անիմաստ է մտածելը, թե գազի առկայությունը նվազեցնում է ծառահատումները, քանի որ բնակիչները հասկանում են, որ բավական թանկ գին են վճարում այն գազի համար, որի որակից էլ առանձնապես գոհ չեն:

«Եթե անցյալ տարի, մինչ այս թանկացումները, ես մուծում էի 40-50 հազար դրամ ամսեկան, չեմ էլ ուզում պատկերացնել թե այս տարի ինչ թվեր կկազմեն, գազն էլ ամբողջն օդ է, փայտ ենք վառելու»,- «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի բնակիչ Վազգեն Գաբրիելյանը:

Խնդրով զբաղվող համապատասխան պետական մարմինները վերահաս խնդրից խուսափելու ելքեր են փնտրում: Նշենք, որ առաջիկայում կառավարությունում շրջանառության մեջ կդրվի «Անտառամերձ տարածքների բնակչությանը վառելափայտով ապահովելու» որոշման նախագիծը, որով նախատեսվում է նվազեցնել փափուկ վառելափայտի արժեքը անտառամերձ բնակչության համար: Արդյո՞ք գազի թանկացումը հետ կբերի 90-ականների անխնա ծառահատման ժամանակները, ցույց կտա ժամանակը…

Աղբյուրը` http://www.1in.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.