Անտառ հատողն ու «պաշտպանողը» նույն մարդն է

Լուսանկարը՝ Մարիաննա Պեպանյանի, antarner.net-ի արխիվից

Որքան էլ որ անտառահատումների տարեկան վիճակագրության տվյալները փորձում են հավատ ներշնչել, որ ապօրինի ծառահատումները տարեցտարի նվազում են, սրա հետ ամենևին համամիտ չեն հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները: Չնայած ըստ վիճակագրության` 2003-ից այս կողմ անտառահատումների թիվը տարեցտարի նվազում է (2005 թվականին համակարգի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 21703 ծառ, ապա արդեն 2008-ին ապօրինի հատվումները հասել են 2080-ի), Հայաստանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ շարունակում են պնդել, որ անտառահատումները մեզ մոտ շարունակվում են` հասնելով մեծ ծավալների, որոնք առաջացնում են ոչ միայն լուրջ տնտեսական, այլ նաև սոցիալական խնդիրներ:

«Անտառում ապօրինի ծառ կտրել ու տանել անհնար է, ամեն ինչ արվում է հենց իրենց համար, իհարկե այդ ապօրինի ծառահատողները ամեն օր 500-1000 դրամով իրենց համար աշխատողներն են: Եթե առաջ հատում էին ընդհանուր, հիմա դժբախտաբար հատում են մայրացու ծառեր, լավորակ փայտանյութն արտահանում և իրենց տեղերում թողնում փտած, ծերացած ծառերը»,- «Առաջին լրատվական»-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Սակայն եթե այս հարցում պետական մարմինները ավելի շատ անտառամերձ բնակչության չքավորության խնդիրն են տեսնում, Հակոբ Սանասարյանը համոզված է, որ ամբողջ համակարգն է փոխպայմանավորված ապօրինի գործում. «Ձևական հսկողություն է, ապօրինի հատում չի լինում, կամ իրենց կտրած 2000 ծառից ընդամենը 1-ը պատահական մարդ կարող է կտրել, մնացյալն ամբողջն աչքակապություն է»,-ասում է նա:

Աղբյուրը` ԷկոԼուր (1in.am-ին հղում անելով)

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.