Անտառային հրդեհները Լոռու մարզում շարունակվում են

Անտառային հրդեհները Լոռու մարզում շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, մինչ այժմ այրվել է 1300 հա-ից ավելի չոր խոտածածկույթ: Բացի նյութական վնասից, Լոռու մարզին պատճառվել է նաեւ հսկայական էկոլոգիական վնաս. մարզում գրեթե բոլոր սարերի գագաթները, ստորոտները սեւացած են: Փրկարարական վարչության պետը հրդեհների հաճախակիության մեջ միտում է տեսնում, նշելով, որ անհնար է, որ մեկ ամսում մարզի գրեթե ողջ տարածքում հրդեհներ բռնկվեին: Բացի այդ, հրդեհի օջախներին հասնելով` հրշեջները հայտնաբերել են այրված անվադողերի հետքեր, հեղուկ դյուրավառ նյութերի տարաներ, անգամ՝ դեռեւս չայրված անվադողեր: Գտնվածը վկայում է այն մասին, որ անտառում բռնկված հրդեհները պատահականության արդյունք չեն եւ, որ միտումնավոր այրվել է հենց անտառը, այլ ոչ թե չոր խոտածածկույթը: Անտառային հրդեհների դեպքերի մասին, ըստ փրկարարական վարչության պետի, տեղեկացվել են բոլոր համապատասխան մարմինները, այդ թվում՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.