Կառավարության «վտանգավոր» օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում որոշում է ընդունվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», որը կարող է որոշակի անհանգստության հիմքեր առաջացնել բնապահպանների մոտ։

ՀՀ կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներ բխում են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից և մի շարք այլ փաստաթղթերից, որոնցում ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ։

Դրանց շնորհիվ պետք է զգալիորեն բարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունը և բարելավվի երկրի դիրքը համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ։

Այդ նպատակով հավանություն է տրվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, նախկինում ընդունված որոշումների մեջ կատարվել փոփոխություններ, ուժը կորցրած ճանաչվել մի շարք որոշումներ, վերացվել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ սահմանվել 15 օրը։ Այս համատեքստում կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումների և առաջարկվող օրինագծերի փաթեթը մեծապես պարզեցնում է գործարար միջավայրը և էական դրական ազդեցություն կունենա դրա ցուցանիշների վրա։

Փաստաթղթերը մշակվել են բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ և առաջիկա վեց ամսում պետք է տան առաջին արդյունքները։

Աղբյուրը՝ Սարհատ Պետրոսյան, շնորհակալություն Կարեն Վրթանեսյանին՝ ահազանգելու համար

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Կառավարության «վտանգավոր» օրենսդրական նախաձեռնությունը

  1. Ծանուցում՝ Tweets that mention Կառավարության «վտանգավոր» օրենսդրական նախաձեռնությունը | Հայաստանի անտառներ -- Topsy.com

  2. Կարեն Վրթանեսյանասում է՝

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումների և առաջարկվող օրինագծերի փաթեթը մեծապես պարզեցնում է գործարար միջավայրը և էական դրական ազդեցություն կունենա դրա ցուցանիշների վրա։

    Իսկ թե գործարար միջավայրի «պարզեցումը» ինչ հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վիճակի «բարդացման» համար որևէ բան չի ասվում, չէ՞ :)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.