Երևանում տեղի կունենա Թեղուտի խնդրին նվիրված միջազգային համաժողով

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10:00-16:30-ը, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Այն կազմակերպում են Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը և «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանյան հասարակական կազմակերպությունը:

Կոնֆերանսի նպատակն է բացահայտել և քննարկել փորձագետների ու ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում` երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում:

Միջազգային կոնֆերանսին հրավիրվել են Հայաստանի և Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և լրագրողներ:

Թեղուտի պաշտպանության խումբը հայտնում է, որ կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Երևանում տեղի կունենա Թեղուտի խնդրին նվիրված միջազգային համաժողով

  1. Ծանուցում՝ Երևանում տեղի կունենա Թեղուտի խնդրին նվիրված միջազգային համաժողով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.