Ջեռուցում` ծառերի հաշվին

Սա ըստ քաղաքապետ Յու. Ավալյանի կոչվում է էտում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի մանկապարտեզների ջեռուցման հարցը լուծվել է քաղաքի միակ այգու ծառերի հաշվին: Այդպիսի որոշում կայացրել է Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

«Ծառերը ոչ թե հատվում են, այլ էտվում: Քանի որ չորանում էին, մենք մասնագետների խորհրդով որոշեցինք փրկել այգին եւ ոչ թե կտրել ծառը բնի խորքից, այլեւ 2-3 մետր թողնելուց հետո` կտրել»,- ասաց Յուրա Ավալյանը: Իսկ թե համապատասխան մասնագետի կողմից գրավոր թույլտվություն կա՞ր քաղաքի ծառահատումների համար, քաղաքապետն ասաց, որ համաձայնության եկել են բանավոր:

Նրա հավաստմամբ՝ նախորդ տարվա արդյունք ակնհայտ է. «Կտրված ծառերը բավականին աճ են տվել ու շատ սիրունացել են»:

Յու. Ավալյանը շփոթվել էր լրագրողների հարցադրումներից

Այն նկատառմանը, թե մի քանի տասնյակին հասնող ծառեր, այնուամենայնիվ, բնից են կտրվել, քաղաքապետը նշեց, որ դրանք չորացել էին եւ այլեւս փրկել հնարավոր չէր:

Յուրա Ավալյանի խոսքերով` այս տարի քանի որ ծառերը շատ չէին, այդ իսկ պատճատով ի տարբերություն նախորդ տարվա, սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտ չեն բաժանվել, այլ նախատեսվել է միայն երկու մանկապարտեզների եւ նաեւ դպրոցների համար:

«Նախորդ տարի սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանվել է մոտավորապես 100 խմ փայտ»,- ասաց նա եւ նշեց, որ այս տարի արդեն ծառահատումներից կստանան 50-55 խմ փայտ, որից 16-18խմ-ը 2 տարվա ջեռուցման համար տրվելու է մանկապարտեզներին:

A1+

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.