Թեղուտի անտառը սպասում է

Դեկտեմբերի 13-14 տեղի ունեցավ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակներում նաև կազմակերպվեց այցելություն Թեղուտ:

Արդեն 2 տարուց ավել է ինչ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ եմ: Երկու տարուց ավել է միջոցառումներ եմ կազմակերպում հանուն Թեղուտի փրկության: Միևնույն ժամանակ մինչև այս միջոցառումը ընդամենը մեկ անգամ էի եղել Թեղուտում ու հանքավայրի տարածք էլ հնարավություն չէր եղել մտնելու: Այն ինչ տեսա չի կարելի փոխանցել խոսքերով բայց կփորձեմ: Կիլոմետրերով ձգվող ճանապարհ` այստեղ նախկինում ծառեր էին, չապականված բնություն էր… իսկ հիմա կա միայն կիսված անտառ:

Կիսված անտառը

Բնությունը մահացած էր, ձայնը չկար ոչ թռչունների ոչ էլ գետակի…

Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև ACP-ի աշխատակազմի հետ, մասնավորապես «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեժլումյանի հետ:  Այցի ընթացքում պարզվեց որ  արդեն իսկ հատվել է մոտ 60 հա անտառ:  50մլն- կարգի ներդրում է արվել անտառը ոչնչացնելու, բնությունը ավիրելու համար:    Վալերի Մեժլումյանը  ՎՏԲ բանկից ստանալիք վարկի մասին ասեց, որ ACP-ն շարունակում է լինել ՎՏԲ բանկի վառկառու և վերջ:  Հիշեցնեմ որ ՎՏԲ բանկը մինչ ACP-ին Թեղուտի հանքը շահագործելու համար վարկ տրամադրելը բնապահպանական փորձաքննություն է պատվիրել բրիտանական մի ընկերության:  Փորձաքննության արդյունքների մասին այս պահին տեղեկատվություն չկա:

Այս միջոցառման երկրորդ մասը հենց բուն կոնֆերանսն էր, որին մասնակցում էին ACP-ի ներկայացուցիչները, Հայաստանի բնապահպանները և փորձագետները, ինչպես նաև Վրաստանի բնապահպանական ՀԿ-ների և մամուլի ներկայացուցիչներ:  Հայաստանի պետական պաշտոնյաները միջոցառմանը չէին ներկայացել:  Հրավիրվել էր նաև ՀՀ Վարչապետը, բայց նա էլ ժամանակ չէր գտել մասնակցելու:  Վարչապետը նաև 2 տարի է ինչ ժամանակ չի գտնում հետևելու, թե ինչպես է 25 տարվա փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ իր իսկ առաջադրանքը կատարվում:   Միևնույն ժամանակ Վարչապետը  տարատեսակ ցուցահանդեսների, գրասենյակների բացման արարողությունների, իշխանամետ երիտասարդության կազմակերպած միջոցառումների համար միշտ էլ ժամանակ գտնում է…. ոչ կառավարության նիստի օրն էր, ոչ էլ ինչ որ այլ մեծ միջոցառումներ կային նախանշված:  Կառավարության կողմից նմանատիպ արհամարանքը կարելի է բացատրել միայն մեկ բանով.  խուսափում են պատասխանատվությունից իրենց իր արարքների համար, դե ինչպես միշտ…

Այստեղ տեղադրել եմ մի քանի նկար Թեղուտի անտառից… հին ու նոր պատկերներ կան: Ինչքան էլ ցավալի է տեսնել այսօրվա Թեղուտը, հասկանալ որ արդեն իսկ հասցված վնասը անդառնալի է .. պետք է բոլորս ուժ ու կամք գտնենք պայքարելու` հանուն հայրենի բնության փրկության, չէ՞ որ անտառը ՄԵՐ օգնության կարիքը  ունի և սպասում է…


Advertisements
Այս նյութը հրատարակվել է Տեսանյութեր, Կարծիք-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Թեղուտի անտառը սպասում է

  1. Ծանուցում՝ Թեղուտի անտառը սպասում է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.