Հանրային լսումներ «Վիշապի կոթողներ» պուրակը փրկելու համար

«Վիշապի կոթողներ» այգի, Երևան, Նոր Նորք

«Տեր կանգնենք Վիշապի կոթողներին, ԿԱՆԽԵՆՔ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ» հանրային նախաձեռնությունը սոցիալական ցանցերում հետևյալ բովանդակությամբ նամակ է տարածել.

«ՎԻՇԱՊՆԵՐԻ ԿՈԹՈՂ պուրակի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մոտենում է մեր պայքարի ամենակարևոր փուլերից մեկը՝ Վիշապների պուրակում կառուցապատում իրականացնելու ծրագրի հանրային լսումները: Ցանկապատը հեռացրեցինք, այգին, հազարամյա կոթողները ազատագրեցինք, մոտ 100 ծառ տնկեցինք`համարակալեցինք, տարածքը մաքրեցինք, բարեկարգեցինք: Հիմա եկել է այն օրենքով ստանալու ժամանակը:

Ձեր ձայնը կարևոր է: Այո’ այգուն, ո’չ կառուցապատմանը:

Հանրային լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 18-ին (օրը շաբաթ), ժամը 10.30-12.30, Վիշապների պուրակում (Նոր Նորքի II զանգված, Գայի պող. հ.19/71, Տորք Անգեղի արձանի հարևանությամբ):

Յուրաքանչյուրիս մասնակցությունը շա՜տ կարևոր է: Հակառակ դեպքում ԿՈՉՆՉԱՑՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՅԳԻ և փոխարենը կկառուցվի 18 հարկանի շենք:

Եկեք համախմբվենք այդ օրը և փրկենք ՄԵՐ ԱՅԳԻՆ ասելով ՈՉ կառուցապատմանը»:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.