Բողոք. Բնապահպաններին մտահոգում է Հայաստանում կանաչապատ տարածքների շահագործմանն առնչվող հեշտացված գործընթացը

Դեկտեմբերի 14-ին, կառավարության շենքի առջևից դեպի Ազգային ժողով մեկնարկած երթի մասնակիցները բողոքում էին ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների դեմ:

ՀՀ կառավարության որոշմամբ` այդ օրենքում նախատեսվող փոփոխությամբ քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետը սահմանվում է առավելագույնը 40 օր` նախկին 120 օրվա փոխարեն: Իսկ եթե այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին (գործունեության) պատաuխան չի տրվում, ապա փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:

Ըստ նույն որոշման` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա կլինեն գործող 1000 քմ-ի փոխարեն 1500 քմ նվազագույն տարածք ունեցողները:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասում է, որ օրենքի փոփոխության նպատակն է բարելավել գործարար միջավայրը Հայաստանում:

«Կարողանանք քաղաքաշինության բնագավառում խթան հանդիսանալ և ավելի արագ իրականացնենք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը»,- ասում է Հարությունյանը:

Հայաստանի (սոցիալ-էկոլոգիական) կանաչների կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա գործարարներին անվերադարձ ոչնչացնել այն փոքրաթիվ կանաչ տարածքները (1990-ականների Երևանի մեկ շնչին ընկնող 16 քմ-ից մնացել է 4-5 քմ կանաչ տարածք) և քաղաքները վերածել համատարած անապատի:

Ըստ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` 40-օրյա ժամկետում լուրջ փորձաքննություն հնարավոր չէ անցկացնել:

«Երևանում, ինչպես նաև Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում շինարարություն իրականացնելու նպատակով շատ քիչ տարածքներ են մնացել, այդ պատճառով էլ շինարարություն կիրականացվի կանաչ և բակային տարածքների հաշվին»,- ասում է նա:

Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.