Լոռիում քառակի ավելացել են հրդեհները անտառներում եւ խոտածածկ տարածքներում

Եթե նախորդ տարի արձանագրվել էր 21 անտառային ու 15 չոր խոտածածկի հրդեհի դեպք, ապա այս տարի արձանագրվեց 28 անտառային, 143 չոր խոտածածկի հրդեհի դեպքեր:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում գրանցվեց հրդեհի 64 դեպք: Դրա գերակշռող մասը՝ 44-ը խոտածածկ տարածքներում ու անտառներում: Ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում միջինը ամեն օր հրդեհ է բռնկվել անտառային ու խոտածածկ տարածքներում: Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում այրվեց 13.000 հեկտար խոտածածկ տարածք:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի ներկայացմամբ, հրդեհները ընդհգրկեցին լայն տարածքներ՝ այրվել են գրեթե ողջ Լոռիի սարերի գագաթներն ու ստորոտները՝ Սպիտակից մինչեւ Գուգարք, Տաշիր ու Ստեփանավան:

Փրկարարների շնորհիվ հրդեհը հիմնականում անտառ չհասավ: Այրվեց Գուգարքի անտառտնտեսությանը պատկանող շուրջ 390 հեկտար տարածք, բայց, ինչպես նշում է անտառտնտեսության անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը, անտառին վնաս հիմնականում չի պատճառվել:

Լոռիի անտառներից վնասվել է Ստեփանավանի նորատունկ սոճենու անտառը: 2 հեկտար տարածքում բռնկված հրդեհից անտառին պատճառվել է ավելի քան 400.000 դրամի վնաս:

Որն էր պատճառը, որ հրդեհներն անտառներում, դրանց մերձակա տարածքներում ավելի շատ էին, քան նախորդ տարիներին:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը միտում է տեսնում:

«Եթե խոտածածկ տարածքներում հրդեհների բռնկման հիմնական պատճառը հարուստ խոտածածկույթն էր, ապա անտառներում այն դիտավորյալ է տեղի ունեցել: Մարդիկ անտառում կրակ են վառել: Կրակի հետ անփույթ են վարվել, կրակը չեն մարել: Դիտավորությամբ այրել են իրենց հողամասերը կամ հանդամասերը  մաքրելու համար: Ամեն դեպքում, մարդու գործոնը կա: Ես անտառում տեսել եմ հատված ծառեր, տեսել եմ այրված անվադողեր…»-ասում է Անտոնյանը

Մինչդեռ Գուգարքի անտառտնտեսությունում ասում են, թե անտառը դիտավորյալ այրելու միտում չի եղել: Պարզապես անտառը դարձել է մարդկանց անփույթ վերաբերմունքի զոհը:

Ինչ վերաբերում է Վահագնաձոր-Քարաբերդ հատվածի անտառում փրկարարների կողմից հայտնաբերված այրված անվադողերին, անտառտնտեսությունում այն վերագրում են ոչ թե անօրինական անտառհատման դեպքերը կոծկելուն, այլեւ անտառում տաքանալուն:

«Այդ հատվածում մարդիկ անասուններ են պահում, ու գուցե անվադողերն այրել են տաքանալու համար»,-նշում է անտառպահպանության ինժեներ Սահակյանը:

Նշենք, որ հրդեհների դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել: Լոռու մարզի դատախազությունն առայժմ ուսումնասիրում է կատարվածը:

https://antarner.files.wordpress.com/2010/12/hrdehnerampopum.mp3″
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.