«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ
պարոն Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն քաղաքապետ,
շնորհավորում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր քաղաքացիական նախաձեռնությունը սկիզբ է առել ապրիլին Երևանի Ուսանողական այգում սկսված տխրահռչակ շինարարության դեմ պայքարի ընթացքում։

Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք ստիպված էինք նմանատիպ հողահատկացումների հետ կապված կոնֆլիկտների բախվել նաև Երևանի Կոմիտասի 5ա, Գլխավոր պողոտայի այգու, ՆԳՆ մանկապարտեզի, Վիշապի կոթողներ պուրակի, Սարկավագի 72 և շատ այլ հասցեներում, որտեղ բնակիչները գործ ունեին սեփական հանգստի և առողջության համար կարևոր կանաչ տարածքների ապօրինի օտարման կամ վարձակալման հետ։ Դրանցից միայն Կոմիտասի 5ա հասցեում է հաջողվել հասնել դրական լուծման։ Մնացած խնդիրները մնում են օդում կախված, իսկ որոշ դեպքերում բնակիչները հուսահատ կռիվ են տալիս սեփական միջավայրի պահպանման համար։

Մենք կարծում ենք, որ Երևանում հանուն մասնավոր շահի հանրային զբոսայգիների հողակտորների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում Երևանի բնակիչների համար։ Ըստ այդմ, ժամանակն է, որ Երևանի համայնքը բավարար ֆինանսներ հատկացնի հանրային այգիների խնամքի և բարեկարգման համար՝ չապավինելով մասնավոր կապիտալին։

Նախորդ քաղաքապետի օրոք տեղեկատվություն ստանալը և հարցերի լուծմանը հասնելը մեզ համար ծանրագույն խնդիր է հանդիսացել, քանի որ բնակիչները բախվում էին ոչ թափանցիկ ու գաղտնի որոշումների և պաշտոնյաների մերժողական վերաբերմունքի հետ։

Ողջունելով Երևանում կառավարման նոր մշակույթ ձևավորելու Ձեր նպատակը՝ հուսով ենք, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում վերոնշյալ խնդիրները կլուծվեն երկխոսության և կառուցողական լուծումների ճանապարհով։ Բնականաբար մեզ համար ամենամտահոգիչ հարցը ավերվող Ուսանողական այգին է։ Որպես հասարակական հիմունքներով Երևանի խնդիրներով զբաղվող քաղաքացիներ պատրաստ ենք մեր հնարավորությունները ներդնել կանաչ և բարձր մշակույթի քաղաք ունենալու համար, որի բնակիչներն իրենց կզգան Երևանի լիարժեք տերը։

Օգտվելով առիթից` առաջարկում ենք մոտ ապագայում հանդիպում կազմակերպել` մայրաքաղաքում առկա բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
Հարգանքով՝

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնության անդամներ
21-ը դեկտեմբերի, 2010թ.

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.