«ԿԱԵՌ քոնսթրաքշն» ընկերությունը և Նոր Նորքի թաղապետարանը Վիշապի այգու հասարակական լսումներին չհայտնվեցին

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նշանակված Վիշապի այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումները կարելի համարել չկայացած: Դեկտեմբերի 18ին` 10:30-ին, քննարկման համար Վիշապի այգի էին եկել շրջակա տների բնակիչներ, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ («Ժառանգություն» եւ Կանաչների կուսակցություն): Սակայն քննարկմանը չհայտնվեցին ոչ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որ սկսել էր այգու կառուցապատումը, ոչ Նոր Նորքի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնակիչների եւ հասարակայնության պահանջով Վիշապի այգում կանգնեցրեց բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը եւ հայտարարեց. «Մենք կանցկացնենք հասարակական լսումներ այն մարդկանց հետ, ովքեր այստեղ ապրում են, կլսենք նրանց, իսկ դուք կպատմեք, թե ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»:

Վիշապի այգու համար հասարակայնության պայքարը մեկ ամսից ավելի է` շարունակվում է: «Այս քարե վիշապը 4 հազարից ավելի տարեկան է: Նրանք (ընկերությունը) գերեվարել էին այն, ահա եւ մենք նրան ազատ ենք արձակում»,- «ԷկոԼուր»-ին ասաց բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացրեց. «իսկ ծառերը կտրել են ու այրել»: Իսկապես, այգու բարեկարգման ակցիայի ժամանակ տնկված ծառերի միջեւ նկատելի էին ծառերի մնացորդներ եւ այված արմատներ

Փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերությունը սկսել է շինարարությունը, վկայում են, որ թույլտվությունը տրված է այգու բարեկարգման, այլ ոչ թե բնակելի շենքի կառուցման համար: Ինչպես նշեց ճարտարապետ Մարինա Փափազյանը, 2002թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ հանրային տարածքը մրցույթի է հանվել եւ փոխանցվել է ոմն Զադոյանի: Հետո այդ տարածքը վերավաճառվել, է եւ, վերջապես, վերջին սեփականատերը որոշել է բնակելի շենք կառուցել` չունենալով դրա համար օրինական հիմք: «Օրինական հիմք չի եղել նաեւ տարածքը օտարելու որոշման համար»,- կարծում են բնակիչները եւ հասարակական կազմակերպությունները:

«Բնապահպանության փորձաքննության ներկայացուցիչներն այստեղ ներկա էին եւ պետք է ամրագրեն, որ մենք դեմ ենք»,- այսպիսին էր հավաքվածների կարծիքը: Ավելի քան 200 հոգի ստորագրեց կառուցապատման դեմ: Անօրինական որոշումը հետ կանչելու դիմումով բնակիչներն ու ակտիվիստները մտադիր են դիմել Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաեւ` ՀՀ կառավարությանը:

20.12.2010
ԷկոԼուր

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.