Ապօրինի անտառահատումներ Վահագնիում

Լուսանկարը` Էդուարդ Արզումանյանի

Վահագնաձոր Քարաբերդ գյուղերի միջև ընկած անտառում բռնկված հրդեհներին edvard90.livejournal.com-ը բազմիցս անդրադարձել է։ Մենք նշել ենք, որ հրդեհները մարվելու փոխարեն ավելի են շատանում, ինչը սակայն պատահականություն չէինք կարող համարել, նամանավանդ, որ եղանակն էլ այնքան շոգ չէ, որ ասենք ընկած ապակու կտորից հրդեհ բռնկվեր։ Մի քանի շաբաթ առաջ, երբ Լոռու հրշեջ փրկարարների հետ նշված անտառահատվածում էինք, դեռ ճանապարհին արդեն երևում էին բազմաթիվ հատված ծառերի կոճղեր, որոնց թիվը անցնում էր հարյուրը, ճամփեզրին բավական քանակությամբ հատված ու դասավորված փայտին մնում էր միայն տեղափոխել։

Հատված ծառերի թարմությանը համոզվելու համար պարտադիր չէր մասնագետ լինել, կտրած ծառի թեփը թաց էր, իսկ հատված ծառերից ջուրը դեռ կաթում էր, ինչը վկայում էր, որ դրանք նոր էին հատվել։ Որքան խորանում էինք անտառում, այնքան դրանք կրում էին մասշտաբային բնույթ, ինչպես ծառերի տարիքը, այնպես էլ տեսակներն էին տարբեր։ Ի դեպ, մեզնից բավականին հեռու լսվում էր նաև բենզասղոցի ձայնը։ Հատված ծառերի կոճղերը կնիքված չէին, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ հատումները անօրինական են, քանզի օրինական հատումների դեպքում հատված ծառերի կոճղերը պետք է և համարակալված լինեն, և կնիքված։ Նշենք նաև, որ երբ հրշեջ փրկարարների հետ պատահական ՈՒԱԶ մակնիշի մեքենայով բարձրանում էինք անտառ, անտառը պաշտպանելուն կոչված որևէ մեկը մեզ այդպես էլ չհանդիպեց։

Փաստորեն ստացվում է, որ անտառ կարող է մտնել ցանկացած մեքենա ցանկացած ժամի, ու անել այն, ինչ խելքին փչի։ Հետևաբար՝ ծառերի հատման մասին շատերն են տեղյակ եղել, բայց, որևէ մեկը չի էլ փորձել կանխել։ Նշված տարածքում կատարվող անտառահատումների օրինական լինելը փորձեցինք պարզել Գուգարքի անտառտնտեսությունից։ Անտառտնեսության մասնաճյուղի անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը ասում է, որ նշված Վահագնաձոր Քարաբերդ անտառահատվածում կամի ինչպես կոչում են Վահագնիի անտառպետության յոթերորդ պահաբաժնում արդեն մեկ ամսից ավել է, ինչ անտառապահ չկա. ՙԱշխատավարձը քիչ էր, դուրս եկավ՚։ Նա նշում է, որ Վահագնաձոր Քարաբերդ անտառահատվածում բռնկված հրդեհների ժամանակ իրենց ներկայացուցիչը ևս այցելել է անտառ։

Լուսանկարը` Էդուարդ Արզումանյանի

Իսկ բռնկված մեծ հրդեհները Սահակյանը կապում է բնակլիմայական պայմանների հետ ու հերքում միտումնավոր հրկիզման վարկածը. ՙԱյրումը գալիս է արոտավայրերից՚։ Սակայն ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ նախ առաջինը, արևն այնքան ուժեղ չէ, որ հրդեհ բռնկվի, երկրորդ, այդ տարածքում որևէ անգամ մենք անասնապահի չհանդիպեցինք, և երրորդ՝ անտառում այս ամիսներին հավաքելու բան չկա, որ ասենք ՙՀանդվորը՚ վառեց կամ սիգարետ գցեց։ Նշենք նաև, որ հրդեհները ավելի շատ այնտեղ էին, որտեղ բավականին շատ հատված ծառեր կաին։ Սակայն չմոռանանք նշել դիտավորյալ հրկիզման հետ կապված ամենակարևոր փաստը. Անտառում իրար կողք կողքի մեքենայի անիվներ էին դրված, որի մեջ էլ դրված էին վառելանյութով դրված տակառներ, որոնց մի մասը այրված էր, իսկ մի մասը ՝ ոչ. ՙՄենք էլ ենք շահագռգռված, որ բռնենք վառողներին՚։ Այս ամենին զուգահեռ նա ևս պնդում է, որ անտառային հրդեհների հետ կապված որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելՙՉենք ենթարկել, որովհետև չենք կարողացել հայտնաբերել՚։ Այդ դեպքում կարող ենք կարծել, որ հրդեհվում են անտառահատումների հետքերը կորցնելու համար հարցին պատասխանեց.ՙդա շատ հնացած մեթոդա, աբսուրդա՚։ Օրինական հատատեղ հատկացնելու ժամանակ տվյալ ծառի ճակատային մասում կեղևը բացվում է, կնիքվում է և գլխավոր անտառապետի հետ միասին կատարվում է տեղազննում, որից հետո հանձնվում է քաղաքացուն, որն էլ օգտագործում է այդ հատատեղը ներկայացված ծավալների մեջ՚-մանրամասնում է Սահակյանն ու ավելացնում, որ հատատեղի շահագործման ժամանակ ևս պարտադիր հսկողություն է տարվում։

Սակայն նշենք, որ մեզ հանդիպած բոլոր հատված ծառերից և ոչ մեկի վրա որևէ կնիք կամ համար չկար դրված, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ նշված հատումները անօրինական են։ Մեր դիտարկանն ի պատասխան անտառպահպանության ինժեները նշեց. ՙԵս չեմ ասում թե, ծառ չի կտրվել, հնարավոր է, որ կտրված լինի, այդ պահաբաժինը 200 ՀԱ տարածությունա, որը անտառապահը չի կարող իր հսկողության ժամանակ հայտնաբերել՚, իսկ ստեղծված իրավիճակի համար նա մեղադրում է գյուղնախարարությանը. ՙՙԳյուղնախարարության մեջ կատարվեց հաստիքների կրճատում, և երկու պահաբաժինները միացվեցին իրար ու մնաց մի անտառապահ՚։

Լուսանկարը` Էդուարդ Արզումանյանի

 Վերջում Համլետ Սահակյանը խոստացավ, որ մեր ահազանգի հետքերով իրենք նրանք կուսումնասիրեն նշված անտառպետությունը, իսկ խոստացածի մասին արդեն արդեն հաջորդ տարի։

Հ.Գ. 2010 թ-ի ընթացքում Գուգարքի անտառտնտեսության կողմից կազմվել է 16 արձանագրություն հատվել է թվով 377 ծառ։ Հիմնական ծառահատումները եղել են Փամբակի, Վահագնիի և Եղեգնուտի անտառպետություններում։ Սակայն հիշեցման կարգով ասենք, որ միայն Եղեգնուտի անտառպետությունում հատվել էր 300-ից ավելի ծառ, որը հաստատել էր նաև Անտառային պետական մոնիթորինգը կրկին ՙedvard90.livejournal.com-ի բացահայտման հիման վրա։

 Էդվարդ Արզումանյան

 Լուսանկարները՝ հեղինակի

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.