Տարեվերջյան «անտառային» գրառում :)

2010-ը «անտառային» տարի էր :) Հուլիսին մեկնարկեց «Antarner.net» նախագիծը, որը նախ նոր մեդիայի գործիքներով վերազինեց նախագծի համահեղինակներին… Ապա սկսեցին հրապարակումները, հրապարակումները, հրապարակումները…

Այս ընթացքում «Antarner.net»-ում բազմաթիվ խնդիրներ բարձրացվեցին, ահազանգեր եղան, ֆոտոռեպորտաժներ, տեսանյութեր` ապօրինի ծառահատման, անտառային հրդեհման դեպքի վայրերերից… Համահեղինակները ամենյան նվիրվածությամբ հրապարակումների միջոցով փորձեցին իրենց լուման ունենալ Հայաստանի անտառային տարածքների փրկության և պաշտպանության համար:

«2010. կանաչ պայքարի տարի» ավելի ուշ իր ամփոփիչ հրապարակման մեջ գրեց մեր համահեղինակներից մեկը: Իսկ ահա նոյեմբերի ամսին, երբ ամփոփվեցին «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական մրցույթի արդյունքները, «Antarner.net» նաև իր լավագույն հեղինակներին պարգևատրեց:

Ավարտվում է տարին, սակայն անելիքները, անտառային պաշտպանությանն վերաբերող թեմաները շարունակում են առկախ մնալ: Ինձ համար, «Antarner.net»-ին ամենից ուշ, միայն մեկ ամիս առաջ միացածիս համար անչափ կարևոր է նոր տարում
տեսենել բնապահպանական ակտիվիստներից դուրս եկող էնտուզիազմն ու նվիրվածությունը ավելի ու ավելի շատ մարդկանց մոտ: Ապրենք, պայքարենք մեր ընդհանուր տան, բնության ու անտառների պաշտպանության համար:

Առողջ եղեք, սիրեք բնությունը… ու կհանդիպենք մյուս տարի ;)

Անկեղծ անտառային մաղթանքներով
Բլանշ

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Տարեվերջյան «անտառային» գրառում :)

  1. Solpugaասում է՝

    Սիրով միանում եմ Բլանշի մաղթանքներին!
    Կարծում եմ antarner.net-ը մեծ լումա ունեցավ, հեղափոխելով մինչ այդ ձևավորված ավտորիար մտածելակերպը, լույս գցելով որոշ ստվերոտ կողմերի վրա և բացահայտելով “անբացահայտելին”: Հաշվի առնելով, որ մյուս տարին Անտառների Տարի է, մենք նույնիսկ իրադարձություններից առաջ ենք ընկել, պահելով անտառների թեման հանրային ուշադրության կենտրոնում: Հհուսով եմ, որ մեր “առաջատար դիրքերը” չենք զիջի 2011 թ-ին:

    Հատուկ շնորհակալության խոսք եմ ուղղում բլոգ-նախագծի հեղինակներին, վարողներին, կազմակերպիչներին, անդամներին և բոլոր այցելուներին, ովքեր կյանքի կոչեցին բլոգը և ձևավորեցին ազատ միտքը անտառային ոլորտում:
    Շնորհավոր Նոր Տարին!

    Lավագույն մաղթանքներով -solpuga

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.