Այսօր ազգային պարկերի եւ արգելոցների օրն է

Լուսանկարում` Խոսրովի արգելոցն է

Այսօր՝ հունվարի 11-ին նշանավորվում է որպես արգելոցների եւ ազգային պարկերի տոն։ Այն նշվում է արդեն 14-րդ տարին՝ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի առաջարկությամբ։ Տոնը նշվում է առաջին ռուսական պետական՝ Բարգուզինսկու արգելոցի հիմնադրման (1916 թ.) կապակցությամբ, որը կոչված է պահպանելու Բայկալ լճի մերձակայքի բուսական ու կենդանական աշխարհը:

Հատկանշական է, որ աշխարհում բնության պահպանության հատուկ տարածքներից առաջիններից մեկը ստեղծվել է Հայաստանում՝ դեռեւս մ.թ.ա. 3-րդ դարում։ Սակայն պատմագիտորեն ընդունված է համարել, որ առաջին արգելոցը ստեղծվել է Շրի Լանկայում՝ նույնպես մ.թ.ա. 3-րդ դարում։

Հայաստանում հատուկ պահպանվող տարածքի առկայության մասին առաջին նշումը կատարել է Մովսես Խորենացին։ Մեծ Հայքի Երվանդունիների արքայատան Երվանդ վերջին թագավորի (ծննդյան թվականը անհայտ է- մ.թ.ա մոտ 200 թիվ., ըստ Խորենացու գահակալել է 20 տարի) կողմից մի քանի բնակավայրերի եւ նոր մայրաքաղաքի` Երվանդաշատի կառուցմանը զուգահեռ, նրանից քիչ հյուսիս, Ախուրյան գետի ափին տնկվել է «Ծննդոց անտառը»:

Մեկ այլ փաստագրություն եւս: Խոսրով Բ Կոդակ թագավորի գահակալության ժամանակ (330-338թթ.)՝ մ.թ. IV դարում հիմնվում է «Խոսրովի անտառը»՝ ներկայիս «Խոսրովի արգելոցի» տարածքում:

Այդ արհեստական անտառները տնկվում էին վայրի կենդանիների բազմացման եւ թագավորական որսի համար, սակայն ծառայում էին նաեւ որպես բնության պահպանության միջոց:

Աշխարհում առաջին պետականորեն պահպանվող Ազգային պարկը ստեղծվել է 19-րդ դարի վերջում՝ ԱՄՆ-ում։ Դա Յելոուստոնի Ազգային պարկն է, որը հարուստ է գեյզերներով եւ տաք հանքային աղբյուրներով։ Եվրոպայում առաջին Ազգային պարկը ստեղծվել է 1914 թ.՝ Շվեյցարիայում՝ Գրաուբյունդեն կանտոնում։

Հայաստանում ներկայում գործում են 3 տիպի հատուկ պահպանվող տարածքներ՝ արգելոցներ, ազգային պարկեր եւ արգելավայրեր։ Արգելոցները 3-ն են՝ Էրեբունի (ստեղծվել է 1981 թ.), Խոսրովի անտառ (1958 թ.) եւ Շիկահող (1958 թ.)։

Ազգային պարկերը Հայաստանում երկուսն են՝ Սեւանի (ստեղծվել է 1978 թ.) եւ Դիլիջանի (ստեղծվել է 2002 թ.՝ Դիլիջանի արգելոցի հիման վրա)։

Հայաստանում կան նաեւ 25 արգելավայրեր, ուր հատուկ հոսկողության մակարդակը փոքր-ինչ ավելի թույլ է, քան արգելոցում կամ ազգային պարկում։

Աղբյուրը` News.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Այսօր ազգային պարկերի եւ արգելոցների օրն է

  1. Ծանուցում՝ Tweets that mention Այսօր ազգային պարկերի եւ արգելոցների օրն է | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.