Կապանի Շահումյան թաղամասը վտանգված է

Կարծես 2010-ի վերջին չսխալվեցի գրելով, որ 2011ը լինելու է կանաչ պայքարի տարի: 2010-ին մեր կառավարությունը ամեն ինչ արեց Լոռվա մարզը ապականելու համար, 2011-ին հերթը կարծես հասավ Սյունիքին:  Տարին դեռ նոր է բացվել, բայց արդեն Սյունիքւմ շատ լուրջ խնդիր ունենք:

Պատմությունը կրկնվում է, այս անգամ Կապանում:  Կապանի Շահումյան Թաղամասում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը պատրաստվում է հանք շահագործել և իհարկե բաց եղանակով:  Սրա արդյունքում վտանգված են հազարավոր ծառեր` մեծամասամբ բերքատու: Սա իմանալուն պես «գլխիս որդերը շարժվեցին»:  Հիշում ե՞ք  ասում էի, որ Թեղուտի պայքարը միայն անտառի փրկության համար չէ այլ նաև հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացումը կանխելու համար է:  Միակ տարբերությունը այստեղ նրանում է, որ հատվելու են մեծամասամբ բերքատու ծառեր:   Մնացած ամեն ինչում ցավով կարող եմ արձանագրել շատ ու շատ նմանություններ:

Էկոլուրում նշված է , որ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործումը եղել է փակ եղանակով:  Չգիտես ինչու, ընկերությունը որոշել է անցնել բաց շահագործման և արդեն իսկ ծրագիր է ներկայացրել կառավարությանը:  Ասեմ որ բաց հանքի բաց շահագործումը նշանակում է գերշահույթ կազմակերպության համար և տոննաներով թունավոր թափոններ երկրի համար:

Պետք է նշել որ ցանկացած նմանատիպ ծրագիր իրականացումից առաջ պարտադիր է հասարակական լսումների կազմակերպումը:  Կարծում եմ չեք զարմանա իմանալով, որ ոչ մի լսում էլ չի կազմակերպվել… հերթական անգամ անտեսվել է բնակչության շահը, առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը:

Ըստ Ազատություն ռադիոկայանում տեղադրված տեսանյութի արդեն իսկ նախատեսվում է փոհատուցում և հատված ծառերի փոխարեն մեկ այլ վայրում ծառեր են տնկվելու:  Ի դեպ ըստ Կապանի քաղաքապետի ծրագրի իրականացման դեպքում հատման ենթակա է մոտ 6-7 հազար ծառ, իսկ ըստ էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման ՀԿ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանի վտանգված են 50 հազար ծառեր:

Այս զարգացումները իհարկե բնապահպաններին շատ են մտահոգում:  Երեկ Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել քննարկում հասկանալու համար բնապահպանների հետագա քայլերը:  Ամեն դեպքում արդեն իսկ պարզ է որ թեժ պայքար է լինելու:


Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.