2010 թվականը Լոռիի համար արտակարգ իրավիճակների տարի էր

Անցած տարում էր, որ մարզի ողջ երկարությամբ հրդեհվեցին անտառամերձ տարածքներն ու սարերը: 2009-ի համեմատ Լոռիի անտառային ու խոտածածկ տարածքներում 2010թ-ին 4 անգամ ավելի շատ հրդեհներ բռնկվեցին:

Ամփոփելով անցած տարի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքերի վիճակագրությունը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը նկատեց, որ հիմնականում կանխվեցին հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ:

«Սակայն եղան դեպքեր, երբ հրդեհը տարածվել էր անտառածածկ հատվածներում: Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի անտառային տարածքներում՝ մոտ 300 հա: Վնասի չափերը ճշտվում են»,-նշեց Անտոնյանը:

Անտոնյանը նշեց, որ անցած տարի Լոռիի անտառածածկ տարածքներում արձանագրվել է 48 հրդեհի դեպք, 155  դեպք էլ արձանագրվել է չոր խոտածածկ տարածքներում: Այրվել են 50 համայնքների մոտ 30.000 խոտհարք ու արտովայրեր, որոնք սահմանակից են 14.000 հա անտառածածկ տարածքների:

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Գագիկ Կոստանդյանն անդրադառնալով հարեւան Տավուշում գրանցված հրդեհներին, հարցնում էր, թե որն էր պատճառը, որ Լոռիից փոքր տարածքով Տավուշում ավելի քիչ հրդեհներ  եղան:

«Տավուշում 1700 հա տարածք ընդգրկեց հրդեհը, Լոռիում 6.300 հա: Լա՞վ էր, թե՞ վատ: Ինչու՞ այդքան շատ, պրոֆիլակտիկ աշխատա՞նքն է այդքան քիչ եղել»,-հարցնում էր գնդապետ Կոստանդյանը:

Կոստանդյանն «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես կարող էին կանխել հրդեհի տարածումն առանց անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու մարդկանին ռեսուրսների, պատասխանեց. «կարեւորը կանխարգելիչ աշխատանքներն են: Ամռանը պատճառաբանում էին, որ արեւից է, շոգ է, տապ: Իսկ աշնանը ի՞նչն էր պատճառը: Բոլոր դեպքերը  կապված էին հանցագործության հետ՝ դիտավորյալ հրկիզում»:

Մյուս կողմից էլ, փրկարարները ցածր աշխատավարձ են ստանում՝ միջինը 60.000 դրամ:

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ այս տարի արդեն փրկարարները կարող են աշխատել ուղղաթիռների օգնությամբ, այն, ինչը անհրաժեշտ էր լոռիի անտառամերձ տարածքներոյմ բռնկված հրդեհների մարմանը: Նախնական տվյալներով, հանրապետության փրկարարները կապահովվեն 3 ուղղաթիռով:

Նյութը լսելու համար սեղմեք այստեղ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.