“Էյ Թի Փի”-ն ծառատունկ իրականացրեց

2010 թ-ի ընթացքում “Էյ Թի Փի”-ի համայնքային ծառատունկ ծրագիրը 66,539 ծառ է տնկել Հայաստանի 177 համայնքներում

“Էյ Թի Փի” ԲՀ-ն (Հայաստան ծառատունկ ծրագիր) նվիրաբերեց 131 ծառ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպնատանը` գնահատելով դեսպանատան արժեքավոր ներդրումներն ուղղված Հայաստանի բարեկեցությանը: “Էյ ԹԻ Փի” ԲՀ-ի մասնագետները, ԱՄՆ դեսպանատան անձնակազմը` դեսպան Մարի Յովանովիչի գլխավորությամբ, ծառատունկն իրականացրին հունվարի 20-ին դեսպանատան տարածքում:

Դեսպան Յովանովիչը ծառ տնկեց “Էյ ԹԻ Փի” ԲՀ-ի տնկարանային ծրագրի գլխավոր բուսաբույծ Տիգրան Փալազյանի օժանդակությամբ և շնորհակալություն հայտնեց “Էյ ԹԻ Փի” ԲՀ-ին Հայաստանում կատարած լավ աշխատանքի, ինչպես նաև դեսպանատանը ծառեր նվիրաբերելու համար: “ Ինչպես և մեր աշխատանքը այստեղ, մեր այսօրվա կատարած գործի ազդեցությունը ամբողջապես նկատելի չի լինի դեռ երկար տարիներ: Բայց այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք աճի հնարավորություն և սնուցում ու մշակում ենք նման ծրագրեր, մի օր դրանք դառնում են ինչ որ մի մեծ բան` հաճախ անգամ ավելի մեծ և ավելի լուրջ ազդեցությամբ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել”, նշեց դեսպանը ծառատունկի ընթացքում:

Ծառատունկի մասնակիցներից էին Վերոնիկա Հոնս-Օլիվիեն, ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունից, “Էյ ԹԻ Փի” ԲՀ երևանյան գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը, ինչպես նաև “Էյ ԹԻ Փի”-ի և ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անդամներ: Ծառատունկը նախաձեռնել էին “Էյ ԹԻ Փի” ԲՀ-ի մասնագետները և ԱՄՆ դեսպանատունը:

Ծառատունկի ավարտին պրն. Մաղաքյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Յովանովիչին երկրի զարգացմանն, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հզորացմանն ուղղված վերջինիս ջանքերի համար:

“Ինչպես շատերը գիտեն, մեր ֆինանսավորումը գալիս է ԱՄՆ-ում բնակվող բարերաներից: Մեր աշխատանքը պարզապես չէր կատարվի առանց նրանց առատաձեռն հանգանակությունների: “Էյ Թի Փի”-ն, ինչպես նաև մեր բոլոր բարերաները շնորհակալ են ԱՄՆ-ին երկրում շարունակական ներդրումներ կատարելու համար: Այս ծառերը մի փոքրիկ նվեր են մեր կողմից ձեր կատարած հիանալի աշխատանքի դիմաց”, նշեց Մաղաքյանը:

“Էյ ԹԻ Փի”-ն և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակեցին հաջողակ համագործակցությունը “Էյ ԹԻ ՓԻ”-ի համայնքային անտառի ստեղծման հաջորդ լայնածավալ նախաձեռնության շրջանակներում: ԱՄՆ-ից ժամանած չորս կամավորներ միացան Արմավիրում` Նոր Ակունք կազմակերպության տարածքում, հինգ հարյուր ծառ տնկելու “Էյ ԹԻ ՓԻ”-ի նախաձեռնությանը: Նոր Ակունքը տրամադրում է ջրամատակարարում ամբողջ Արմավիրի մարզին: Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ պրն Ղահրամանյանը, Նոր Ակունքի միջազգային ղեկավար Ռուդոլֆ Կրյուգերը, Արմավիրի երիտասարդական խմբեր և կամավորներ:

ԱՄՆ դեսպանատան հետ համաործակցությունը միայն մի փոքր նախաձեռնություն է, որը կազմակերպվել էր “Էյ ԹԻ ՓԻ”-ի համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում: 2010 թ-ի գարնանը ծրագիրը տնկել է 35, 741, իսկ աշնանը` 30,798 ծառ և թուփ Հայաստանի 177 համայնքներում: Նշված 177 համայնքներից 36-ը միանգամայն նոր տարածքներ էին, որտեղ “Էյ ԹԻ Փի”-ն սկսեց իր կանաչ գործունեությունը միայն 2010 թ-ին:

“Արդեն 2010 թ-ին մենք ձեռնամուխ ենք եղել համայնքային փոքր անտառների ստեղծմանը, որոնք պետք է ծառայեն որպես հանգստի ինքնատիպ գոտիներ այն գյուղական համայնքների համար, որոնք զրկված են անտառից: Այսպիսով, գյուղաբնակչությունը կկարողանա կազմակերպել իր հանգիստը չհեռանալով իրենց համայքներից: Հուսանք, որ նման նախաձեռնությունը կքաջալերի այլ համայնքներին նույնպես ներգրավված լինել նմանատիպ գործողություններում: “Էյ ԹԻ ՓԻ”-ի այս նոր նախաձեռնությունը ունի բնապահպանական և կրթական նշանակություն: Մենք ներգրավում ենք որքան հնարավոր է շատ երեխաներ մեր գործունեության մեջ: Երեխաները ծառ են տնկում քաջ գիտակցելով, որ տնկում են ապագայի համար”, նշեց համայնքային ծառատունկ ծրագրի գլխավոր դիտորդ Արթուր Հարությունյանը:

2010 թ-ի ընթացքում “Էյ ԹԻ ՓԻ”-ն մասնակցեց ծառատունկի մի շարք հանդիսավոր արարողությունների , ներառյալ Երկրի Օրվա տոնակատարությունների շրջանակներում կազմակերպված ծառատունկը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի մասնակցությամբ, երբ երկու հարյուր ծառ տնկվեց Նոր Նորք համայնքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: “Էյ ԹԻ ՓԻ”-ն շարունակեց համագործակցությունը Հայաստանում գործող կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ զբաղվող այնպիսի խոշոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Սինոփսիս Հայաստանը, Էյչ Էս Բի Սի և Ամերիա բանկերը:

2010 թ-ին “Էյ ԹԻ ՓԻ”-ի համայնքային ծառատունկ ծրագիրը ստացել է 28 շնորհակալագիր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքային կառույցներից: Համայնքային ծառատունկ ծրագրի ջանքերով միայն 2010 թ-ին տնկվեցին 66,539 ծառ և թուփ ամբողջ Հայաստանով:

“Էյ Թի ՓԻ” ԲՀ-ի առաքելությունն է ծառատունկերի միջոցով հայաստանցիների կենսամակարդակի բարելավումը, բնապահպանությունը և բնական էկոհամարգի պահպանումը : “Էյ Թի ՓԻ” ԲՀ-ի երեք հիմնական նախաձեռնություններն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և աղքատության նվազեցումը:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.