Մահվան օղակ

Մեր քաղաքում ծառերի համար ամենամեծ վտանգը  շինարարությունն է` միջին ու մեծ բիզնեսը: Սա ոչ մեկի համար նորություն չէ ու  քաղաքի բնակիչները արդեն ինչ որ չափով սովորել են  “ծառապապհանության” միջոցառումներ իրականացնել, ակտիվ բողոքում ու ահազանգում են, նույնիսկ դուրս են գալիս բակ ու կանգնում ծառերի կողքին:  Բայց այս ամենը մեծամասամբ տեղի է ունենում  այն դեպքում, երբ վտանգված է այսպես ասած հանրային/բակային տարածքի կանաչ հատվածը, քանի որ բնակչությունը մտածում է, որ այդ տարածքը նաև “իրենցն” է:

Բայց չէ որ քաղաքում կան բազմաթիվ ծառեր, որոնք “ոչ մեկինն են”, օրինակ փողոցի երկայնքով աճող ծառերը: Ու վա~յ են ծառին, որ համարձակվել է տարիներով աճել ինչ որ մի փոքր կրպակի դիմաց… մեծամասամբ դառնում են խանութի տերերի աչքի փուշը…

Աչքի փուշ հեռացնելու տարբեր եղանակներ կան` ծառը կարելի է պարզապես կտրել, արմատներին ժավել/բենզին լցնել կամ էլ «մահվան օղակ» անել ծառի վրա:

Մահվան օղակ

Այսպիսի մի մահվան օղակ վերջերս հայտնաբերեցինք Կոմիտաս փողոցի վրա` ծաղիկների (!!!!!) խանութի դիմաց ապրող ծառի վրա:  Երբ խանութում հարցրեցինք, թե արդյոք տեսե՞լ են ծառի վիճակը, պարզվեց որ շատ լավ գիտեն, որ այդ վիճակում ծառը սնուցում չի ստանում և ժամանակի ընթացքում չորանում է:  Չեմ կարող միանշանակ ասել թե խանութի տերերի ձեռքի գործն է, բայց կասկածներ իհարկե ունեմ:  Ու ամենա ցավալին սա է, որ բազմաթիվ ծառեր այսպես բոլորի աչքից հեռու չորանում ու վերանում են:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Լուսանկարներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Մահվան օղակ

  1. Ripsimeասում է՝

    Достаточно актуальная тема!!! К сожалению я сама не один раз была свидетелем подобного “насилия” над деревьями!!! Сегодня люди не заинтересованы в защите природы, и готовы уничтожить всё, что мешает для развития их бизнеса, не думая о последствиях!!!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.