2011-ը` անտառների պահպանության տարի: Իրավիճակը ներկայացրեցին Երևանը, Մոսկվան, Կիևն ու Աստանան

2011-ը անտառային տարի է ամբողջ աշխարհի համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տարին հայտարարել է անտառների պահպանության տարի: Երեկ մեկնարկել  է ՄԱԿ-ի անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանը:  Ֆորումի հիմնական թեման բնականաբար լինելու են անտառները… անտառները մարդկանց համար, անտառները որպես ապրուստի  և աղքատության հաղթահարման միջոց:

Ըստ «Մարդու իրավունքները հայաստանում» կայքի, ֆորումի ընթացքում կազմակերպվել է Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ, որի  ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի անտառների վիճակը:

Հայաստանի ներկայացուցիչ «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում, հաշվի առնելով տնտեսական ու մի քանի այլ գործոններ, երկրի անտառհատվածները զգալիորեն տուժել են:

Հիմա իմ մոտ սենց մի հատ հարց ա առաջանում.. բա ի՞նչ եղան էն բոլոր վստահեցումները, թե Հայաստանի անտառածածկ տարածքը չի փոխվել, ոնց կար տենց էլ մնացել է….

Հետաքրքիր կլիներ նաև իմանալ, թե այսքաաան հետաքրքիր թեմաներով և Հայաստանի համար շատ ակտուալ խնդիրների շուրջ ֆորումին ո՞վ է ներկայացնում Հայաստանը:  ՄԱԿ-ի անտառային ֆորումի կայքում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Ֆորումի աշխատանքին:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.