Բնակիչները ստիպվա՞ծ են հատել անտառը

Ինչպես ամեն տարի¸ այս տարի ևս Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները տները ջեռուցելու համար օգտվեցին ու կօգտվեն հարակից անտառներից: Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք¸ եթե ջեռուցման այլ տարբերակ չունեն:

Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ մինչ այժմ ամենաքիչ թվով համայնքներ են գազաֆիկացվել, այդ իսկ պատճառով գյուղական համայնքների մեծ մասը շարունակում է ջեռուցումն իրականացնել ավանդական եղանակով:

Չնայած բոլոր վերահսկողություններին` բնակիչները ամեն տարի ապօրինի ծառահատումների միջոց են գտնում: «Բա էլ հո՞ւնց տները տաքացնենք, քե մատաղ»,- նեղսրտեց Սյունիքի Ծավ գյուղի բնակիչ, 80-ամյա Սեդա տատը:

Ի տարբերություն Սյունիքի անտառամերձ մյուս գյուղերի բնակիչների` Ծավի բնակիչները անտառից օգտվելու ոչ մի հնար չունեն. գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով, որտեղ գյուղացիների մուտքն արգելված է: Դե, իսկ գյուղացիներին ոչինչ չի մնում, քան դիմել ապօրինի ծառահատումների։ Իսկ բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անտառապահների ուսերին:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Բնակիչները ստիպվա՞ծ են հատել անտառը

  1. Վարդանասում է՝

    Խնդիրը կայանում է նրանում, որ գազի բարձր արժեքի պատճառով անգամ գազ ունեցող գյուղերի բնակիչները ստիպված են վառել փայտ՝ առնվազն ձմռանը: Գազը չի կարող լուծում լինել, քանի որ դրա արժեքը գնալով ավելի է բարձրանալու: Անհրաժեշտ են միջոցառումներ ուղղված գյուղական տների ջերմամեկուսացման բարելավմանը և էներգաարդյունավետ վառարանների տեղադրմանը: Այդ դեպքում գյուղացիները կարող են շարունակել վառել փայտ, սակայն այնպիսի ծավալով, որը չի խոչնդոտի անտառի վերականգնմանը: Բացի այդ վառելափայտի շուկան պետք է լինի թափանցիկ և ունենա հստակ և պարզ կանոններ, իսկ անտառահատումներով պետք է զբաղվեն մասնագետները՝ անտառկառավարման բազմամյա պլանների հիման վրա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.