Իրենք էլ գիտեն, թե ով է անտառի իրական գողը

Բնապահպանության նախարարությունը 2010 թ. ամռանը «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում 12 մլն 500 հազար դրամի անտառխախտումներ էր արձանագրել: Իսկ ո՞ւմ գրպանն էին լիացրել այս խախտումները:

Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները նշում են¸ որ վերջին տարիներին անտառներում ծառահատումների կանխարգելման նպատակով տարվող կեղծ «անտառպահպանման» աշխատանքների արդյունքում տուժում են միայն իրենք¸ քանի որ բոլոր իրական անտառ թալանողներն իրենց գործը շարունակում են: Սյունիքի Սրաշեն գյուղի բնակինչները նշում են¸ որ իրենք միշտ էլ անտառից են փայտ բերել կբերեն այնքան ժամանակ, մինչև գյուղերը չգազաֆիկացվեն:

Սակայն ինչ վերաբերում է անտառահատումների արձանագրվող ցուցանիշներին և այն հանգամանքին¸ որ պատասխանատու մարմիններն այս հարցում միանգամից մեղադրում են գյուղացիներին¸ բնակիչները նշում են¸ որ մի օր իրենց համբերությունը հատելու է, և ներկայացնելու են իրական ապացույցներ այն մասին¸ թե ովքեր են անտառի իրական գողերը: «1 խմ վառելափայտը մեզ վրա նստում է 4700 դրամ, ամեն նաֆար 10-20 խմ փայտ է օգտագործում, գյուղացիներին այդքան փող որտեղի՞ց»¸- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Սրաշենի բնակիչ Վարազդատ Կարապետյանը:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.