ՀԿ-ների հայտարարությունը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ

Թեղուտի անտառը

2010թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ միջազգային կոնֆերանս «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական անվտանգությունը» խորագրով: Ստորև ներկայացնում ենք կոնֆերանսի արդյունքում հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:

Հաշվի առնելով, որ

  • հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման,
  • բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ, ռենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը.

հաստատելով, որ

  • հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար` առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և, ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը` անդրսահմանային համատեքստում,
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը,
  • Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ` բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ` իրականացնելու ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները,
  • Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան, այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին.

մտահոգվելով, որ

  • երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև, իսկ Հայաստանի Հանրապետությունը` որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր, պարտավորված կլինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում, այլև հատուցել հարևան պետությունների կրած վնասները.

Մենք` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում, որ

Հայաստանի Հանրապետության իշխանությունները

—          կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը,

—          կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում` միջազգային լավագույն փորձին համապատասխան,

—          սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ:

Վրաստանի իշխանությունները

—          վավերացնեն Էսպուի կոնվենցիան,

—          մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում:

ՀԱՅԱՍՏԱՆ

Կազմակերպության

անվանում

Ներկայացուցիչ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Սոնա Այվազյան
«Էկոդար» բնապահպանական ՀԿ Հրայր Սավզյան
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ Ինգա Զարաֆյան
«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ Արփինե Գալֆայան
«Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ Մամիկոն Ղասաբյան
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Արթուր Սաքունց
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ Լևոն Բարսեղյան
«Մենք պլյուս» ՀԿ Նադեժդա Հակոբյան
«Կրթության ասպարեզ» ՀԿ Անահիտ Մարգարյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ Ավետիք Իշխանյան
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ Սիլվա Ադամյան
«Իկոմոս» միջազգային ՀԿ Գագիկ Սուխուդյան
«Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ Արման Վերմիշյան
«Շողեր միություն» ՀԿ Հասմիկ Ասլանյան
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Լիլիկ Սիմոնյան
«Էկո-Սիս» ՀԿ Կամո Սաֆրազյան
«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ Գրետա Գաբրիելյան
«Սրբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ Արտեմիս Լեփեջյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ Նազելի Վարդանյան
“Էյ Թի ՓԻ” բարեգործական հիմնադրամ (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) Արեգ Մաղաքյան
ENPI/FLEG ծրագիր Լյուբա Բալյան
Երևանի Օրհուսի կենտրոն Սիլվա Այվազյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոն Մանյա Մելիքջանյան
Վանաձորի Օրհուսի կենտրոն Պերճ Բոջուկյան
Ալավերդու Օրհուսի կենտրոն Անուշ Էվոյան
Թեղուտի պաշտպանության խումբ Մարիա Աղաջանյան

ՎՐԱՍՏԱՆ

Կազմակերպության

անվանում

Ներկայացուցիչ
«CEE Bankwatch Network» ոչ կառավարական կազմակերպության Մանանա Կոչլաձե
«Կանաչ այլընտրանք» ՀԿ Նինո Գուջարաիձե
«Վրաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիա» ՀԿ Գյուլնարա Շոշիտաշվի
«Ջրային գլոբալ համագործակցություն – Վրաստան» Գեորգի Ձամուկաշվիլի
Վրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ Նինո Չխոբաձե
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.