Քաղաքապետարանը հավաստում է, որ անտառում ապօրինի շինարարություն չի իրականացվել

Նախօրեին գրել էինք այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան /նախկին Շաումյանի պիոներ պալատ/ շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքերը», բուռն կերպով ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն:

Այսօր “Ponorama.am”-ը հրապարակել է այս մասին նյութ, հետևյալ բովանդակությամբ. Մալաթիա — Սեբաստիա վարչական համայնքի Հայորդաց տան (նախկին Շաումյանի պիոներ պալատ) շրջակա տարածքի բլրի ստորոտի ճանապարհին կից ծառազուրկ տարածքը 2005-2006 թվականներին վաճառվել է աճուրդային կարգով` անհատական բնակելի տների կառուցման համար: Այդ տարածքում շին.աշխատանքներն իրականացվում են ըստ համապատասխան համաձայնեցված նախագծերի և շին.թույլտվությունների:

Սա Երևանի քաղաքապետարանի պատասախանն է Panorama.am-ի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ քաղաքացիներից ստացած և հրապարակած այն նամակի, որտեղ բնակիչներն անհանգստություն են հայտնում, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան շրջակա անտառում ապօրինի շինարարություն է իրականացվում ( http://www.panorama.am/am/society/2011/01/24/malatia/)

Աղբյուրը նաև նշում է, որ մնացած հիմնական տարածքը` 7.3 հա, ընդգրկված է անտառային գոտում, որտեղ ծառեր չեն հատվել և ապօրինի շինարարություն չի իրականացվել:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.