Ն. Վարդանյան. Կորցնելով անտառները` կկորցնենք մեր հայրենիքը

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի անտառների շուրջ ստեղծված իրավիճակից, և նշեց, որ անտառները կատարում են հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայի կարգավորիչ դեր:

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ կորցնելով անտառները` կկորցնենք մեր հայրենիքը, քանի որ անտառահատումները բերում են հումուսային շերտի, ջրերի կորստի և տարածքը վերածվում է անապատի, իսկ այդ գործընթացները երբեմն անդառնալի են լինում: Իրավաբանը նշեց, որ առաջարկել են 5-10 տարով դադարեցնել Հայաստանում անտառային սանիտարական հատումները, սակայն դեռևս ոչ մի քայլ այս ուղղությամբ չի արվել:

«Ապօրինի ծառահատումները շարունակվում են մինչ օրս: Հատումները ունեն և՛ սյուբեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Այսօր սանիտարական հատումների պլանից 10 անգամ ավելի հատումներ են տեղի ունենում»,- շեշտեց Նազելի Վարդանյանը:

Օբյեկտիվ պատճառներից իրավաբանը նշեց գազի թանկացումը, որն էլ հանգեցրեց համատարած ծառահատումների և վառելափայտի օգտագործման:

Այն, որ այս տարի ևս գազը թանկանալու է, «Հայաստանի անտառներ» հ/կ-ի ղեկավարի կարծիքով, կհանգեցնի զանգվածային ծառահատումների, իսկ անտառը, եթե սահմանվածից ավելի ծառերի կորուստ է ունենում` չի վերակագնվում:

Որպես սուբյեկտիվ պատճառ` բանախոսը նշեց սանիտարական հատումները:

Աղբյուրը` Aysor.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.