Ահազանգ. Ջերմուկի 50 ամյա այգին զավթում են

Բնապահպաններ Նազելի Վարդանյանն ու Ինգա Զարաֆյանն նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Ջերմուկի քաղաքային այգում կատարված ծառահատումներին։ Ջերմուկի քաղաքացիներից ստացված ահազանգի համաձայն՝ 17 հա տարածք ունեցող այգին գնալով «փոքրանում» է. այգու տարածքն այսօր կազմում է 12 հա։

Հիշեցնենք, որ այգում կատարված ծառահատումների մասին ահազանգը հնչեց նախորդ տարեվերջին։ Ըստ բնապահպանական պետական տեսչության տեղեկատվության` Ջերմուկի քաղաքային զբոսայգում հատվել է 124 ծառ, որոնցից 108-ը ջարդվել են կամ վնասվել փոթորկից: Միայն 16 բարդիների համար է սահմանվել 370 500 դրամի չափով տուգանք։ Թեև Ջերմուկի քաղաքապետը հայտարարել է, որ դրանք քամատապալ ծառեր են, սակայն բնապահպանները նշում են, որ հատվել են առողջ ծառեր։ Ջերմուկի բնակիչները նույնպես այդ կարծիքին են։ Նրանք բնապահպաններին հայտնել են, որ քաղաքում ուժեղ քամիներ չեն եղել, ինչը կարող էր ծառերի տապալման պատճառ հանդիսանալ։ Ըստ բնապահպանների՝ իրականում այգու կենտրոնական մասում շինարարութուն է ընթանում, այգին զավթվում է։

Նրանք ընդգծեցին, որ այգում 187 տեսակի ծառ կա, և դրանց հատումը մեծ վնաս կհասցնի կենսաբազմազանությանը։

Բնապահպաններն անհանգստացած նշեցին. «Այդկերպ մենք կորցրինք Երևանի, Ծաղկաձորի կանաչ տարածքները, այժմ հերթը հասել է միջազգային զբասաշրջային վայր համարվող Ջերմուկին»։

Աղբյուրը` Tert.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.