ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է «Հայաստանի անտառներ» կազմակերպության մեղադրանքները

Նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը հայտարարել էր, թե Ամանորի նախաշեմին նախարարությունը թույլատրելի է «Հայաստանի անտառների» տնկարանում սոճիների հատումը: Նրա խոսքով, տնկարանի տնկիները բացահայտ կերպով վաճառվել են Կոմիտասի փողոցի վրա, ըստ որում`վաճառողներին ձեռքին եղել է Բնապահպանության նախարարության թույլտվությունը:

Սակայն, ԱրմԻնֆոն այսօր հայտնում է, որ նախարարությունում նշել են, որ Նազելի Վարդանյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: «Նախարարությունը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում սոճիների հատման թույլտվություն չի տվել, քանի որ այդ գործառույթը մեր լիազորություններից դուրս է»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Աղբյուրի համաձայն, այսօր նախարարության ներկայացուցչի հետ հեռախոսազրույցում Նազելի Վարդանյանը հրաժարվել է իր խոսքերից:

Աղբյուրը` ԱրմԻնֆո

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է «Հայաստանի անտառներ» կազմակերպության մեղադրանքները

  1. Solpugaասում է՝

    Սարսափ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ քայլերի են դիմում մեր պետական մարմինները, միայն թե իրենց կաշին փրկեն: Մարդկանց սութ հանելն էլ հասարակ բան է դարձել:
    Ն. Վարդանյանը երբեք չի հրաժարվել է իր խոսքերից, ընդհակառակը, երբ զանգեց նախարարի մամլո քարտուղարը, նա ասաց ավելին` որ դեռ շնորհակալություն պիտի հայտնեն, որ ոստիկանության դռներին չի հասցրել նրանց, գողության և այլ ապօրինի քայլերը հովանավորելու համար:

    Եվ ինչպե’ս, ասացեք, հաստատել արդարությունը այսքանից հետո: Պետք է նորից դիմել Արմինֆո-ին, հերքել քարտուղարի ասածը, նորից և նորից…. մարդկանց ճիշտը դառձնելով “ռագատկի քար”:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.