Անտառները փրկելու շարժումներ են առաջարկում

zՆախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը եւ «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը զրուցում էին հայաստանյան անտառների վերաբերյալ եւ առաջարկում այլընտրանքային ծրագրեր:

Տարբեր տարիներին հանրապետությունում բնապահպանական շարժումներ են եղել, որոնք իրենց արդյունքներն են տվել: Այժմ պատրաստվում են սկսել «Կանաչների շարժում», որին կմասնակցեն սրտացավ եւ շահագրգիռ անհատներ, կազմակերպություններ: «Խնդիրն այն է, որ մեր կանաչ տարածքները պակասել եւ պակասում են, իսկ կանաչ տարածքները մեր թոքերն են, մեր շնչառությունը: Փաստորեն, մենք փակել ենք մեր թոքերը եւ դժվարացել է մեր շնչառությունը»,- ասում է Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Շարժման միջոցով ուզում են մասսայականություն հաղորդել խնդրին, որպեսզի թե երիտասարդությունը, թե դպրոցականները զբաղվեն դրանով: Պետական մարմիններիից մասնակցություն են ակնկալում տարածքային կառավարման, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններից, «Հայանտառից» եւ հարակից կազմակերպություններից, կոմիտեներից, վարչություններից: «Եթե այսքան թերացումներ չլինեին, ապա շարժման անհրաժեշտությունը չէր առաջանալու: Դա կհուշի նրանց, որ իրենք գործընթացը ավելի կենտրոնացնեն, համակարգեն»,- նշում է Կորյուն Առաքելյանը:

Ծրագրել են նախ Կառավարությանը կից ստեղծել աշխատանքները համակարգող խորհուրդ, որտեղ կընդգրկվեն իրենք: Ծրագրի շրջանակներում մտադիր են ստեղծել պուրակներ, ծառուղիներ: Աշխատանքները կսկսվեն հենց դպրոցների բակերից, քանի որ դպրոցների շրջակայքը, անգամ գյուղերում, բավականին չոր է: Գործընթացը խթանելու համար ծրագրում են կազմակերպել մրցույթներ, թե որ փողոցը, որ պատշգամբն է ամենականաչապատը:

«Այս ամենը կխթանի դպրոցականների եւ երիտասարդների հետաքրքրությունը բնության հանդեպ, նրանք ավելի սրտացավ կլինեն, կսկսեն ծառեր տնկել, խնամել եւ գնահատել բնությունը»,- ասում է Առաքելյանը:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների` մեր վարելահողերի 38 տոկոսը չեն մշակվել, այն դեպքում, երբ Հայաստանը բավականին սակավահող պետություն է: Պլանավորել են նաեւ մի քանի 100 հա անտառներ հիմնել: «Կապված գազի թանկացման հետ` ակտիվացել են անտառահատումները, եւ եթե այս պրոցեսների դեմը չառնենք, վատ արդյունքներ կունենանք: Այսօր անտառներում ունենք փայտի տեսակներ, ծառեր, որոնք գրանցված են «Կարմիր գրքում» եւ վտանգի տակ են»,- նշում է հանձնաժողովի նախագահը: Շարժման միջոցով երեխաները կսկսեն այդպիսի ոչնչացման եզրին գտնվող տեսակներ աճեցնել, կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել:

«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը տնտեսական ուղղվածության ծրագիր է առաջարկում:

Ծրագիրը նախատեսում է ամենաքիչը 6000 աշխատատեղ: Ծրագրի մեջ ներառված են բազմաթիվ դրույթներ, օրինակ` փայտանյութի մշակում առանց թափոնների, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի կենտրոնացված հավաքում, իրացում, համակցված կերի արտադրություն, քիչ հանդիպող դեկորատիվ ծառերի եւ տնկարանների հիմնում, հատուկ կազմակերպությունների համար սննդի բոլոր տեսակների ապահովում, էկոտուրիզմ, բուսական եւ կենդանական աշխարհի փորք արգելանոցների հիմնում, անասնաբուծություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, մեղվաբուծություն եւ այլն:

Առաջարկում են լեգալ դարձնել անտառից փայտ բերելը, քանի որ ոչ պրոֆեսիոնալները հատման ժամանակ բավական վնասներ են տալիս թե անտառին, թե իրենց: «Այսօր վիճակը այնպես է, որ սանիտարական հատման է ենթարկվում ոչ թե այն ծառը, որը պետք է, այլ այն, որը շահեկան վիճակ կստեղծի, արդյունքում երկուսն էլ փչանում են»,- ասում է Ռուբեն Շախկյանը:

Ծրագրով առաջարկվում է կանոնակարգել եւ մինիմալի հասցնել մարդու չարչարանքները, օրինակ`երբ մարդ գնում է անտառ, չիչխան է քաղում, բերում, այդ դեպքում նրան տանեն մեքենայով եւ բերեն, որպեսզի մարդը միայն քաղելու գործը կատարի: Դա, ըստ Ռուբեն Շախկյանի, կխթանի, որ մարդիկ ավելի շատ զբաղվեն գյուղատնտեսությամբ:

«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ-ի առաջարկած ծրագրին աջակցել են միայն Հանրային խորհուրդը եւ հասարակական կազմակերպությունները, չնայած բոլորին էլ տեղեկացրել են ծրագրի մասին:

Թե ինչպիսի ներդրումների կարիք կունենա ծրագիրը, Ռուբեն Շախկյանը նշեց, որ առայժմ ընթանում են ծրագրի գնահատման աշխատանքները եւ որեւէ թիվ չհրապարակեց:

Աղբյուրը` Hetq.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.