«Գիլան» արգելավայրի խնդիրը չի լուծվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայրի խնդիրը շարունակվում է մնալ չլուծված: “Հետք”-ը գրում է, որ լրագրողների հետ հանդիպմանը թեմայի շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել Էկոլգիական հասարակական դաշինքի անդամներ Հրանտ Սարգսյանը, Մարինա Օգանեզովան, Մարիամ Սուխուդյանը եւ Կարինե Դանիելյանը:

Նրանք բազմաթիվ դիմումներ են ուղարկել նախագահին, վարչապետին, տարբեր նախարարություններ: Վերջերս ստացել են Մարդու իրավունքների պաշտպանի եւ Բնապահպանության նախարարության պատասխանները, որոնք միմյանցից քիչ բանով են տարբերվում: Այնտեղ հիմնականում նշված է Խոսրովի պատմության մասին:

Մենք ունենք երեք արգելոց` Խոսրովը, Շիկահողը եւ Էրեբունին: Մարինա Օգանեզովայի խոսքերով` Խոսրովը տարբերվում է նրանով, որ այնտեղ կա եւ անտառ, եւ տափաստան, եւ նոսր անտառ, եւ պատմական հուշարձաններ, այսինքն` այն հետաքրքիր է բոլոր կողմերից:

«Խոսրովը չի կարող դառնալ էկոտուրիզմի տարածք, քանի որ այդտեղ մարդկանց հոսք ապահովելով` մենք վտանգում ենք արգելոցը»,- ասում է Մարինա Օգանեզովան:

Կարինե Դանիելյանի խոսքերով` արգելոցում կարելի է ծավալել ոչ թե տնտեսական, այլ միայն գիտական գործունեություն: Բանախոսները պահանջում են վերականգնել տարածքի ստատուսը եւ քանդել այնտեղ կառուցվող հյուրանոցը` նշելով, որ այդտեղ ամենեւին էլ նման կառույցի անհրաժեշտություն չկա:

Մարիամ Սուխուդյանը նշեց, որ տարածքը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով, իսկ առկա շինությունը, որը կարող է հետագայում ծավալվել, լուրջ սպառնալիք է այդ ամենին:

1983թ. հրդեհ է բռնկվել Խոսրովում: Այդ ժամանակ Խոսրովում կար 7 ադրբեջանցի ընտանիք, որից 6-ը մշտական էին բնակվում, իսկ մեկը` ժամանակավոր: Իսկ 90-ականների սկզբներին այնտեղ արդեն մեկ տասնյակ հայ ընտանիքներ կար:

Խոսրովի արգելոցի հետ կապված որոշումները, Կարինե Դանիելյանի խոսքերով, հակասում են թե մեր, թե միջազգային օրենքներին:

«Մեր երկիրն արդեն ունի երկու լուրջ զգուշացում «Օրհուսի» կողմից եւ եւս մեկ այդպիսի զգուշացում ունենալու դեպքում հնարավոր է` կոնվենցայից դուրս գալու պահանջ դրվի»,- ասում է Կարինե Դանիելյանը::

Բանախոսները մտադիր են դիմել բոլոր պատասխանատու մարմինններին, բնապահպանության նախարարությունից պահանջել ստեղծել մոնիտորինգ խումբ` Խոսրովի արգելոցում գործընթացներին հետեւելու համար: Ծրագրում են նաեւ բնակչության շրջանում կազմակերպել ստորագրահավք:

Աղբյուրը` Hetq.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.