No comment` Անտառամերձ համայնքների բնակիչների ձայնը

«ԷկոԼուր»-ը ENPI-FLEG ծրագրի շրջանակներում «No comment» անվանմամբ փոքր ռեպորտաժների շարք է սկսել անտառամերձ համայնքներից և քաղաքներից, ինչը բավականին հետաքրքիր է: Ներկայացնում ենք շարքից առաջին հրապարակումը:

Ի՞նչ է սպասվում Հայաստանի անտառներին: Արդյոք վերանու՞մ են, թե՞ պահպանվում… Ինչո՞վ է զբաղվելու «Հայանտառը», եթե հատելու բան չլինի, եւ ինչո՞վ են իրենց բնակարանները ջեռուցելու մարդիկ, ովքեր գազի եւ էլեկտրաեներգիայի համար վճարելու հնարավորություն չունեն: Այս հարցերը սպասում են իրենց պատասխաններին: Մի բան պարզ է, որ բիզնեսը, որը կլանում է անտառները, միշտ կգտնի այլ զբաղմունք, որտեղ կարելի է չվճարել, օգտագործել հարստությունը` ոչինչ չներդնելով:

Կտուժի պետությունը, կտուժենք մենք: Կվերանան անտառները, կվերանա ջուրը, կդեգրադացվի հողը: Անպտղաբերություն` ահա թե ինչ է սպասվում գյուղատնտեսությանը: Տեսակների կորուստ` ահա թե ինչ է սպասվում վայրի բնությանը: Սոցիալական իրավիճակի վատթարացում, տնտեսական եւ էկոլոգիական արտագաղթ, սննկացում:

Սրանք վատատեսների կանխատեսումները չեն, այլ ընդամենը սպասվող ռիսկերը, որոնք նկարագրված են Հայաստանում կլիմայի փոփոխության 2 ազգային զեկույցում:

Մենք գլոբալ տաքացման փոփոխություններ նկատում ենք արդեն իսկ այսօր: Գլոբալ գործընթացների պատճառով մենք այսօր ունենք շուկա, որ մի քանի անգամ թանկ է: Վախով սպասում ենք մոտեցող ձմռանը: Իսկ անտառնե՞րը: Գլոբալ տաքացման վերաբերյալ բոլոր հայեցակարգերում անտառն է մեր պաշտպանությունը: Իսկ ինչպե՞ս ենք մենք այն պաշտպանում:

Առաջին հայացքից պետական պաշտոնյաներն ուժեղացրել են իրավիճակի հսկողությունը: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց անօրինական ծառահատման դեմ պայքարի պատրաստակամության մասին եւ կոչ արեց հասարակայնությանն աջակցել իրավապահ մարմիններին: Արդյունքները մոտ են զրոյի: Անտառը շարունակում են կտրել: Անտառամերձ համայնքների բնակիչները դարձել են վարվող անտառային քաղաքականության պատանդները: Անտառը նրանց չի կերակրում, այլ բիզնեսին, բնակիչներն ել գրոշներ են ստանում այդ բիզնեսից:

No comment.

Հանդիպում Լոռու մարզի բնակիչների հետ:

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյան. «Պետք է պայքարել ապօրինի հատումների դեմ, դիմեք Օրհուս կենտրոն, մենք նույնպես կօգնենք: Եկեք միասին պայքարենք անտառի համար: Մեր կազմակերպությունը մենակ էր, բայց մենք, այնուամենայնիվ, Ստեփանավանում հաջողության հասանք, իսկ հիմա Օրհուս կենտրոն կա, մենք հիմա շատ ենք»:

Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահ. «Ես պահպանում եմ միլիոնավոր սոճիներ, իսկ մեկ հատված սոճու տուգանքը իմ ողջ աշխատավարձն է: Դա արդարացի՞ է»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան. «Դուք տանջվում եք փոքր գումարներից, որը ձեզ վճարում է մեծ բիզնեսը, ենթարկվում եք ռիսկերի, քրեական հետապնդման, բարձր տուգանքների եւ ինչի՞ համար, օրական 2-3 հազար դրամի համար, որը հազիվ հացի է բավականացնում»:

Մասնակիցներ. «Ոչ մեկ չի ստորագրի նախագահին ուղղված նամակի տակ, հետո հանկարծ ինչ-որ բան կպատահի»:

Նազելի Վարդանյան. «Չի կարելի վախի մեջ ապրել, այդպես դուք ապագա չեք ունենա»:

Գյուլագարակի բնակչուհի. «Հիմա մեծ կորպորացիաներ շինանյութերի հաշվին փող են աշխատում, մեզ մոտ ողջ անտառը տանում են, իսկ պատժում են նրան, ով կտրում է, կամ մեքենա է վարում: Մեծ տուգանքներ են նշանակում` 400 հազար դրամ: Բայց նրանց, ովքեր հրամայում են, չեն պատժում: Ի՞նչ կասեք սրան»:

Գյուլագարակի դպրոցի հավաքարար. «Մի նայեք նրան, որ մարդիկ չարացած են խոսում, պարզապես բոլորը հուսահատության մեջ են: Ես հասարակ մարդ եմ, հավաքարար, բայց մենք` բոլորս, գիտենք, թե ինչ է կատարվում»:

Փայտե իրերի տեղական արտադրող Դսեղ գյուղում. «Դուք խոսում եք տուրիզմի մասին, որ տուրիզմը կարող է փոխարինել արտադրությանը, իսկ ո՞վ է այն զարգացնելու: Դրա համար փող է պետք, ջանքեր են պետք, մարդը դրանք պետք է ունենա: Մենք չենք կարող ընդհանրապես հրաժարվել փայտամշակումից: Մեր բիզնեսը անտառի հետ է կապված: Ո՞վ կօգնի, մենք նման մարդկանց չգիտենք»:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.