Սևանի ջրածածկ տարածքները մաքրվում են դանդաղ և անորակ

Լացակումած ՍԵՎԱՆ. Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Հայտնի է, որ ամեն տարի Սևանի մակարդակի 15-20 սմ-ով բարձրանալու հետևանքով Սևանի ափամերձ տարածքները ջրածածկ են լինում: Բնապահպանները պնդում են, որ եթե Սևանի մակարդակը բարձրացվի, սակայն մաքրման աշխատանքներ չկատարվեն, լիճը կճահճանա։ Բնապահպանության նախարարությունը կարծես թե ամեն տարի իրականցնում է մաքրման աշխատանքներ, սակայն մաքրման որակի հետ կապված դժգոհությունների պակաս չկա: Թե՛ նախարարության, թե՛ «Սևան» ազգային պարկի տարբեր պաշտոնյաներ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ մաքրման աշխատանքների անորակությունը պատճառաբանում էին համապատասխան տեխնիկայի բացակայությամբ, սակայն տեսնենք, թե ինչ պատճառաբանություններ կհնչեն այս տարի, երբ արդեն կա անհրաժեշտ տեխնիկան: 2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով 2010 թվականի 3-րդ եռամսյակում գնվել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Նոր տեխնիկայով և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ընդհանուր առմամբ, 2010 թվականին մաքրվել են 138 հեկտար ջրածածկ տարածքներ` խոստացված 600 հա-ի փոխարեն:

Բնապահպանության նախարարության տարեկան հաշվետվության համաձայն` նախատեսված ծավալների թերակատարումը պայմանավորված էր ՀՀ պետական գնումների գործակալության կողմից հայտարարված 06.04.2010 թ. մրցույթին հայտեր չլինելու պատճառով։ Ուստի ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով Ծրագրի կատարման գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվել է, իսկ նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվել են վերոհիշյալ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի գնման համար: Նշենք, որ 2011 թվականից բնապահպանության նախարարությունը կիրականացնի ոչ միայն մաքրման, այլև անտառվերականգնման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսվում է վերագործարկել Մարտունու տնկարանը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Սևանի ջրածածկ տարածքները մաքրվում են դանդաղ և անորակ

  1. A.Sասում է՝

    Kardaceq.

    Ծառերի «սպանդ» քաղաքապետի հողամասում

    http://tesankyun.am/headnews/1190-i-uc-eu-bselsl.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.