Վերջապես կիմանանք, թե ինչքան անտառածածկ տարածք ունենք

Մթնաձոր

Հայաստանի անտառները 90-ական թվականների սկզբից հայտնի պատճառներով դաժանորեն հատվեցին, իսկ թե ինչ մնաց մեր անտառներից՝ մինչ այժմ էլ ոչ մի բնապահպան չի կարող կոնկրետ որևէ բան ասել, քանի որ 1991 թ. անկախության հռչակումից մինչ այսօր ազգային անտառգույքագրում ՀՀ-ում չի իրականացվել: ՀՀ անտառների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մինչ օրս հիմնվում է 1986-1989 թթ. իրականացված ազգային անտառգույքագրման տվյալների վրա: Այն, որ 1990-ական թթ. անտառամերձ տնտեսությունների սպառած էներգիայի 50%-ը ստացվել է վառելափայտի օգտագործումից, նորություն չէ, հետևաբար նաև պարզ է, թե ինչ աստիճանի սխալներ են պարունակում ՀՀ անտառապատ տարածքների վերաբերյալ այդպիսի հնության տվյալները: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի տարածքի 11,2%-ը (334.100 հա) անտառածածկ է. այս ցուցանիշը ստացվել է 1993 թ. անտառների պետական հաշվառումից, որը կրկին հենվել է 1986-1989 թթ. կատարված վերջին ազգային անտառգույքագրման արդյունքների վրա ու կրկին վստահելի չէ, քանի որ 1989 թթ. անտառի ազգային գույքագրումից ի վեր երկրի անտառածածկի առնվազն 3-4%-ը ոչնչացվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանի անտառածածկ տարածքի ընդհանուր մակերեսը 11,2%-ից դարձել է 7-8%: Ինչևէ, 2010 թվականին ՀՀ պաշտոնական տվյալների և ՆԱՍԱ-ի տիեզերական նկարահանումների տվյալների միջև դիտված անհապատասխանության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ փոփոխություն կատարել Հայաստանի կողմից «ՄԱԿ-ի հազարամյակի նպատակների» իրագործման վերաբերյալ զեկույցում: Այս տարի արդեն Հայաստանի անտառապատ տարածքների մակերեսը վերջապես կսկսեն հաշվարկել: Անտառապատ տարածքների մասին տվյալների ճշգրտումը կիրականացնի Մոնիթորինգի հայկական կենտրոնը` Միջազգային համագործակցության գերմանական միության աջակցությամբ (GIZ): Այդ նպատակով կենտրոնում տեղադրվել են նորագույն համակարգչային ծրագրեր, ինչպես նաև անցկացվել են վարժանքներ գերմանացի մասնագետների մասնակցությամբ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Վերջապես կիմանանք, թե ինչքան անտառածածկ տարածք ունենք

  1. Solpugaասում է՝

    Միայն թե թույլ տան, որ այդ տվյալները հասնեն մեզ, հասարակությանը, կամ էլ ընդհանրապես գոյանան:)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.