Տավուշի անտառին թափո՞նն է խանգարում

Թեղուտի հատված անտառը սպասում է գնորդներին: Լուսանկարը` Լիլիթ Յոլչյանի

Տավուշի մարզպետը անտառանյութի վերամշակման բիզնեսում ներդրողներ է ճարել, հիմա ուզում է միայն պարզել՝ «կանոնավոր ի՞նչքան հումք կստանան»։ 

Փետրվարի 15-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել է, որ մարզում բազմաթիվ ներդրողներ կան, ովքեր պատրաստ են մարզում անտառանյութի վերամշակման ոլորտում լուրջ աշխատանքներ կատարել, «եթե ներկայացվի, թե նրանք կանոնավոր կերպով տվյալ ժամանակահատվածում ինչ քանակությամբ  հումք կստանան»:

Տավուշի մարզի ծառերի հերն անիծելու ակնհայտ ախորժակ ունեցող մարզպետը նախարարին ու «Հայանտառ»-ի տնօրենին համոզել է, թե «Տավուշն այն տարածաշրջանն  է, որտեղ մեծ հնարավորություններ կան անտառանյութի օգտագործման»:

Մարզպետի խոսքերով` հատումն արգելելը ճիշտ չէ, կան թափոններ, որոնք խանգարում են անտառին:

Հ.գ. Աչքիս՝ անտառին ամենաշատը խանգարում է հենց Տավուշի մարզպետը։ Ուզում եմ հասկանալ՝ էդ միլիոն տարի ծառերն առանց Տավուշի մարզպետի աճում էին, նրանց ոչ մի թափոն չէր խանգարում, հիմա հանկարծ սկսեցին խանգարե՞լ…

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Կարծիք-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Տավուշի անտառին թափո՞նն է խանգարում

  1. Ծանուցում՝ Tweets that mention Տավուշի անտառին թափո՞նն է խանգարում | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.