2010թ.-ին Սյունիքում բնապահպանական վնասների 28 ակտ է կազմվել

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը 2010թ.-ին բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի հետ համատեղ կատարած ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է խախտումների երկու տասնայակից ավելի դեպքեր:

Մարզի 11 բնապահպանական օբյեկտներում իրականացվել են ստուգայցեր, 44 անձի նկատմամբ կիրառվել է 2.7մլն դրամի տարբեր վարչական տուգանքներ: Նախորդ տարվա ընթացքում կազմվել է շրջակա միջավայրին հասցված բնապահպանական վնասների 28 ակտ, որից 19-ը` բուսական աշխարհի, 3-ը` կենդանական աշխարհի, 4-ը` ջրերի աղտոտման, 2-ը` հողերի աղտոտման վերաբերյալ:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` խախտումներ են արձանագրվել նաեւ թափոնների օգտագործման եւ տեղափոխման ուղղությամբ իրականացված ստուգումների արդյունքում. 6 օբյեկտների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանքներ` 30 հազարական դրամի չափով: Պետբյուջե մուտքագրված գումարը կազմել է 4.5 մլն դրամ: 2010թ. հաշվարկված է 2.2 մլրդ դրամ բնապահպանական եւ բնօգտագործման վճար:

Հարավային մարզի 40 հանքավայրերից շահագործվում է 26-ը (8-ը` մետաղական, 18-ը` ոչ մետաղական), իսկ մնացած 14-ը դեռեւս գտնվում է ուսումնասիրման գործընթացում:

Աղբյուրը՝ Գորիսի մամուլի ակումբ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.