Բնապահպանական տեսչությունն Ազատի կիրճում նոր հատված ծառեր չի տեսել

“ԷկոԼուր”-ը գրում է, որ Ազատի կիրճում տեղի ունեցած ծառահատումների մասին ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություն է անցկացրել: Տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարզպետ Քամալյանի ստորագրությամբ նամակում մասնավորապես նշված է. «Ազատի կիրճում գտնվող Հացավանի պոմպակայանից 200-250 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նախկինում հատված ծառակոճղեր եւ վերնամասը կտրված մեկ ընկուզենի: Տվյալ վայրը մտնում է Գառնու համայնքի վարչական տարածքի մեջ, եւ 0,33 հա հողատարածք սեփականաշնորհված է»:

Լուսանկարում պատկերված բեռնատարի համարների միջոցով տեսչությունը գտել է վարորդին: «Պարզվել է, որ անձնական կարիքների համար տեղափոխված փայտը հեշ է (ծառաթափոններ), եւ այն տարվել է` որպես վառելափայտ օգտագործելու համար: Քանի որ նշված ծառահատումներն իրականացվել են համայնքի սեփականաշնորհված տարածքում, եւ որ դրա նկատմամբ հսկողության լիազորությունները, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջների, վերապահված են համայնքի ղեկավարին, ուստի, համայնքի ղեկավարության հետ հարցի քննարկման արդյունքներից ելնելով, մեր կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,- նշված է նամակում:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.