Ծառափրկիչ ակցիա վաղը

Ծառերի մնացորդը...

Տեսնես մեր` Երևանի բնակիչներիս համբերությունը ե՞րբ կհատի: Քանի~ քանի~ այգիներ, կանաչ տարածքներ կվերացնեն մինչև մենք մի  հակաքայլ կձեռնարկենք:

Այս պահին  հերթը Նալբանդյան 106-ի նախկին մանկապարտեզի տարածքին հարող ծառերինն է:  Տարածքում ակտիվ աշխատում են շինարարները և ծառերը վտանգված են:  Տարածքում տեղի ունեցողի մասին վիդեո նյութը և նկարները կարող եք դիտել այստեղ և այստեղ: Վաղվա համար պլանավորվում է ծառափրկիչ ակցիա!!!!!!

Եթե դուք անտարբեր չեք, եկեք միասին պահանջենք, որ պաշտպանվեն այս ծառերը:

Ֆեյսբուքի «Ծառափրկիչ ակցիա» միջոցառման էջում նշված է, որ ակցիայի մասնակիցները պետք է զինված  սպիտակ կամ կարմիր կտորներով, որոնք կկապեն առայժմ կանգուն մնացած ծառերի բներին:

Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ մեր քաղաքային իշխանությունների և բնապահպանությամբ զբաղվոց պետական մարմինների մեղքով` քաղաքի կենտրոնում սակավաթիվ այս ծառերը «մահապարտ» են դարձել:

Կարծում եմ ակցիայի նպատակը նաև այն է, որ ցույց տանք որ այս ծառերը ԱՆՏԵՐ չեն, որ մենք պատրաստ ենք պայքարելու այս ծառերի (ինչպես նաև քաղաքում մնացած բոլոր ծառերի) համար:

Եկեք ամեն մեկս մի ծառ «որդեգրենք» ու տեր կանգնենք, թե չէ շուտով հայտվելու ենք  բետոնապատված ջունգլիներում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.