Մի քանի լուր դարձյալ ծառահատման և ապօրինությունների մասին

Մտածում եմ կլինի մի օր ու ապօրինի անտառահատման մասին լուր չստանանք: Խնդրեմ այսօրվանը. ՀՀ բնապահպանության նախարարությունից ոստիկանության Ճամբարակի բաժնում նախօրեին նյութեր են ստացվել, որ 57-ամյա Բենիամ Ս.-ն «Հայանտառ»-ի Ճամբարակի անտառտնտեսության թիվ 11 անտառամասից ապօրինի հատել է 14 ծառ` պատճառելով 927.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հրապարակել են Panorama-ն և Hetq-ը: ատարվում է նախաքննություն:

Հիմա «Հայկական ժամանակի» հրապարակումից : Թերթի տեղեկություններով` ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է Ջրվեժի «Եղնիկանոցից» 15 հեկտար անտառապատ տարածք էժան գնով վաճառել ՀՀ դատախազության մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի: Այս գործարքից հետո դատախազությունը պետք է դադարեցնի Սեւանի ափի մաքրման առթիվ հարուցված քրեական գործը, որով կարող էր լրջագույն մեղադրանքներ առաջադրել նախարարության մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաեւ` բարձրաստիճան:

Անտառների մասին այլ լուրեր: News.am-ը գրում է, որ ավելացել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արգելոցների համար տրամադրվող դրամաշնորհների ծավալը: Պահպանվող տարածքների գործակալության տեղեկություններով` 3,5 մլն եվրո կօգտագործվի այս երկրների արգելոցների համար: Ծրագրի նպատակն այդ տարածքների պահպանմանը, ինչպես նաեւ տեղական բնակչության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն է:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.