Ոչնչացվում է 3500 հեկտար անտառ, փոխարենը վերականգնվել է 6 հեկտարը

Սևան. Լուսանկարը ըստ Էկոլուրի

2009թ. վերջին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Սեւանա լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում կառաջանա մոտ 3500 հա անտառային շերտ («ԷկոԼուր»-ի նկատառում` ամենայն հավանականությամբ նախարարն ի նկատի ուներ 3500 հա անտառահատված շերտ), որը էական վնաս է բնությանը։ «Հետեւաբար, նախատեսվում է անտառահատումներին զուգահեռ կատարել անտառվերականգնման աշխատանքներ։ Եկող տարվանից կսկսվեն այդ աշխատանքները։ Առաջին հերթին կվերականգնվի Մարտունու տնկարանը»,- նշել էր նախարարը:

«ԷկոԼուր»-ը 2010թ. դեկտեմբերին հարցում ուղարկեց նախարարությանը` պարզելու, թե 2010թ. Սեւանի ավազանում քանի հեկտար եւ կոնկրետ որ տարածքներում են անտառատնկման աշխատանքներ իրականացվել, պետական բյուջեից որքան գումար է հատկացվել այս աշխատանքների համար եւ ինչ աշխատանքներ են տարվել Մարտունու տնկարանը վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը իր պատասխան նամակում (նամակ թիվ 5/25/50303, 1602.2011թ.) «ԷկոԼուրին»-ին տեղեկացրեց, որ 2010թ. «Սեւան» ազգային պարկի տարածքում կատարվել են ընդհանուր առմամբ 6.0 հա անտառատնկման աշխատանքներ: «Մասնավորապես` Սեւանի մասնաճյուղում 1,8 հա, Մարտունու մասնաճյուղում 2,5 հա եւ Վարդենիկի մասնաճյուղում` 1,7 հա, որի համար ծախսվել է պետական բյուջեից հատկացված 7,7 միլիոն ՀՀ դրամ, իսկ Մարտունու տնկարանը վերականգնելու համար գումար չի հատկացվել, ուստի այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել»,- նշված է նամակում:

Այսպիսով ստացվում է, որ նախարարությունը, ընդունելով 3500 հա անտառային զանգվածի կորուստը, ամբողջ տարվա ընթացքում վերականգնել է ընդամենը 6 հա եւ հարց է առաջանում, թե քանի տարի եւ որքան գումար կպահանջվի 3494 հա անտառ վերականգնելու համար:

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հետազոտություններ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.