Անցյալ տարի ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է 30 քրեական գործ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող, անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2010թ. հաշվետվությունները: Ի գիտության ընդունվեց նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2010թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին (հաշվետվություններին և տեղեկանքին հնարավոր է ծանոթանալ այստեղ` www.mta.gov.am):

Խորհրդին ներկայացվեցին նաև հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության տվյալները: 2010թ. ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է 30 քրեական գործ` 2009թ. 14-ի դիմաց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդին տրմադրվի տեղեկատվություն` նշված քրգործերով անցնող անձանց վերաբերյալ:

Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ վարչապետին` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարգավիճակի, անտառկառավարման նոր մոտեցումների հետ կապված քննարկումներ կազմակերպելու համար: Նաև որոշվեց առաջիկայում փոխվարչապետի մոտ հրավիրել խորհրդակցություն` հանրապետության անտառածածկի, անտառների և անտառային հողերի քանակական և որակական ցուցանիշների հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Քննարկումներին կմասնակցեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.