Դատախազն այլ կարծիքի է, անտառապետը` այլ. իսկ անտառը ոչնչանում է

Գուգարքի անտառտնտեսության հաստիքացուցակով 90 աշխատող կա: Նրանցից 45-ը անտառապահ են: Մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր անտառապահի բաժին է ընկնում է միջինը 500-600 հա անտառ. կան պահաբաժիններ, ուր 300, նույնիսկ 1000 հա է կազմում հսկելու ենթակա անտառածածկ տարածքը: Մեկ մարդը, ըստ էության, միայնակ է հսկում այդ հսկայական տարածքները:

Գուգարքի անտառտնտեսության ավագ անտառապետ Գագիկ Ամիրյանի խոսքով, խորհրդային տարիներին անտառտնտեսության անձնակազմի քանակը գրեթե նույնն էր: Նույնիսկ ավելի շատ, սակայն մարդկանց անտառը կտրելուն դրդող պատճառներ, որպես այդպիսիք, չկային: «1990-ականների համեմատությամբ, անտառ կտրելու պատճառներն այսօր էլ չեն պակասել, անգամ ավելացել են, և հիմա անտառի վրա 1000 աչք կա: Նման հսկայական տարածքներ, մանավանդ՝ առանց տեխնիկական անհրաժեշտ զինվածության, հսկելը գրեթե անհավանական է: Նախկինում անձնակազմը զինված էր, այժմ՝ ոչ»,- ասում է նա:

Այս պայմաններում աշխատող անտառապահի աշխատավարձը ընդամենը 40 հազար դրամ է: Սա է, թերևս, պատճառը, որ կադրերի խնդիր ունեն: Անտառապահի թափուր 8-9 տեղ կա։ Անգամ մեկ պահաբաժին հսկելու համար աշխատավարձը չափազանց ցածր է, ուր մնաց՝ եթե հարկ է առաջանում հսկել նաև հարևան պահաբաժնում, որտեղ անտառապահ չկա:

«Ոչ ոք չի ուզում աշխատել: Եթե հանկարծ որևէ մեկը դիմում է աշխատանքի ընդունվելու համար, մեջս կասկած է առաջանում՝ ինչո՞ւ է ուզում անտառապահ դառնալ»,- ասում է Գ. Ամիրյանը և շարունակում. «Անտառային ոլորտին մեծ ուշադրություն է պետք հատկացնել, վերլուծել վիճակը, հասկանալ պատճառները, թե ինչո՞ւ է կտրվում: Պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի, իրավիճակը շտկելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ: Անտառապահն անգին «գանձ» է հսկում, սակայն աշխատանքային առկա պայմաններն անհնար են դարձնում, որ նա պատշաճ կատարի իր պարտականությունները: Մի՞թե միայն գազի թանկացումն է պատճառը: Ես չէի ասի, որ միակ պատճառը դա է, քանի որ կան բնակավայրեր, որ գազաֆիկացված չեն, շրջակայքում էլ անտառներ չկան, բայց մարդիկ ապրում են, չէ՞: Թե՛ իրավական դաշտը, թե՛ սոցիալական բաղկացուցիչը շատ կարևոր են, անտառտնտեսությունում աշխատողներն անգամ իրավաբանորեն տարրական պաշտպանվածություն չունեն, շատ խոցելի են»:

Բոլորովին այլ կարծիքի է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Վերջինս համոզված է, որ անտառապահ աշխատողներ չունենալը դեռ չի նշանակում, որ անտառի պահպանության համար պատասխանատուները պետք է «ձեռքները լվան»: «Ինչը ծուռ է դրված՝ տանում են: Պետք է պայքարն ուժեղացնել: Փորձում ենք պահպանության խնդիրը լուծել, ոչ միայն հայտնաբերել է պետք, այլ նաև՝ հսկել, կանխարգելել անտառախախտումները»,- ասում է դատախազը, որը, իր խոսքով, «անողոք պայքար է մղում ապօրինի անտառահատումները հայտնաբերելու, կանխելու ուղղությամբ»:

http://www.1in.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.